Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Անհետացող անտառները

Անտառը երկրագնդի մակերևույթի մաս է, որը ծածկված է ծառերով։ Ներկայումս անտառները զբաղեցնում են մոտ 38 միլիոն կմ²՝ ցամաքի մակերեսի 30% (ամողջ մակերևույթի 9.4%)։ Այդ անտառային գոտու կեսը պատկանում է արևադարձային անտառներին, մեկ քարորդը տեղակայված է հյուսիսային կիսագնդում։


Հնում Ռուսիայում ասում էին. «Անտառի մոտ ապրել, նշանակում է սոված չլինել. Անտառը թագավորից հարուստ է։ Անտառը ոչ միայն գայլին, այլ նաև մարդուն է կուշտ կերակրում։» Կարելի է առանձնացնել տնտեսական նպատակներով անտառի օգտագործման հետևյալ հիմնական ուղղությունները։

·         Սննդի աղբյուր (սնկեր, հատապտուղներ, գազաններ, թռչուններ, մեղր),
·         Էներգիայի աղբյուր (փայտ),
·         Արտադրության հումք (թղթի արտադրություն),
·         Բնական գործընթացների կագավորիչ (անտառատնկումներ քամահարությունից հողը պաշտպանելու համար)։
Այսօր անտառատնկումների ծավալը երբեմն մի քանի անգամ գերազանցում է նրա վերականգնման բնական ծավալը։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կազմի մեջ ընդգրկված «Շիկահող» պետական արգելոցի եւ արգելոցին հարակից 1500 քմ տարածքներում հատվել է 50-ից ավելի ծառ:

Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) կամավորները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի Դսեղի և Եղեգնուտի անտառտնտեսությունների մի քանի տեղամասերում հայտնաբերել են 1000-ից ավելի անօրինական հատված ծառեր, որոնցից շուրջ 500-ը թարմ հատումներ էին։ Այդ ծառերի մեծամասնությունը աճում էին 30 աստիճանից բարձր թեքություն ունեցող լանջերին, որտեղ ընդհանրապես հատումներ իրականացնել չի կարելի։

Համահայկական բնապահպանական ճակատի կամավորները սույն թվականի նոյեմբերի 22-ի Լոռու մարզի Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել են ավելի քան 1030 ապօրինի հատված ծառ, որոնցից 870-ը` թարմ հատված: Հատված ծառերի տրամագծերը կազմել են 10-130 սմ։

1990-2010թթ ընթացքում  Հայաստանի ամբողջ անտառային կենսազանգվածում կուտակված ածխածնի պաշարները նվազել են`17 միլիոն տոննայից հասնելով 13 միլիոն տոննայի: Այս մասին նշված է  ՄԱԿ-ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության կողմից  2010 թ.-ին կատարված «Գլոբալ անտառային պաշարների գնահատման զեկույցում»:  Աղբյուրի համաձայնայս ցուցանիշը  վերագրվում է այդ ժամանակահատվածում կատարված զանգվածային անտառահատումներին:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանի անտառները կազմում են Հայաստանի 11%-ը, մինչդեռ անկախ փորձագետների գնահատմամբ  անտառնային տարածքները կրճատվել են` հասնելով 7-8 տոկոսի

2016թ-ին անտառտնկումների համար պետբյուջեից գումարներ չեն հատկացվի:
Անի Մանուկյան

No comments

Powered by Blogger.