Աղստևը, որը Հայաստանի խոշորագույն գետերից է և համարվում է Տավուշի մարզի ջրային զարկերակը, այսօր Դիլիջան,Իջևան քաղաքների և տարածաշրջանի մի շարք համայնքների համար ծառայում է որպես աղբավայր, որի մեջ է թափվում ինչպես կենցաղային, շինարարական, այնպես էլ օրգանական ու ու քիմիական թափոններ: Հարակից տների բնակիչները աղբը գետն են նետում հենց պատուհաններից, գետաբերանին կառուցված հասարակական սննդի օբյեկտների աշխատակիցները սննդի մնացորդները, մորթած անասունների ներքին օրգաններն ու արտաթորանքը լցնում են գետը, հույսները դնելով հեղեղումների վրա, մտածելով, որ գետի վարարումների ժամանակ ջուրը այդ ամենը կքշի կտանի դեպի հարեւան Ադրբեջան:
Բացի աղբից, գետն աղտոտում են նաև նշված օբյեկտների կոյուղաջրերը, որոնք առանց որևէ մաքրման միանգամից միացված են գետին: Մեր զրուցակիցներից մեկն ասաց, որ Դիլիջան և Իջևան քաղաքներն ու հարակից գյուղերը չունեն կեղտաջրերի մաքրման կայաններ: Գետի աղտոտվածությունը մեծ վնաս է հասցնում նաև ձկնատեսակներին, ինչպես նաև գետի ջրով ոռոգվող հողամասերին:
Հետաքրքրքիրն էլ այն է,որ այդքանը գիտեն ու շարունակում են գետի աղտոտումը:
Վարդանյան Վարդան

No comments
Post a Comment