Պաշտոնական տվյալների համաձայն`անտառները կազմում են Հայաստանի տարածքի 11,2%- ը, սակայն սրանք 1991թ-ի տվյալներ են,այսօր այն կազմում է 5-6%, քանի որ վերջին տարիներին ապօրինի անտառահատումներն ավելի հաճախ են իրականացվում: Ծառահատումներն իրականացվում են սանիտարական նպատակներով,օրենքի սահմաններում և ապօրինի անտառահատումներ։
Եթե ծառահատումները լինեն սանիտարական,ապա այդ դեպքում հատված ծառերի կոճղերի վրա պարտադիր պետք է լինեն կնիք ու համարակալում։
Այսօր՝ էկոհայրենագիտական ճամբարի շրջանակներում, որոշեցինք գնալ ապօրինի անտառահատումների հետքերով։Դեպի Պարզ լիճ գնացող ճանապարհի անատառապատ զանգվածը օր օրի նոսրանում է։Ծառահատված շրջաններում վեր են խոյանում նոր հյուրանոցներ ու հանգստյան գոտիներ։ Այստեղ մտահոգութուն է առաջանում. հանգստյան գոտին պետք է տեղակայվի բնության գրկում, գետի կամ լճի ափին,ուր օդը մաքուր է, կարելի է քայլել, լողալ։ Դե հիմա եկեք Պարզ լիճ գնացող հատվածի հանգստյան գոտիներից մեկը։ Ձեզ իր հյուրընկալ գրկում կընդունեն գետում լողացող աղբը, հատած ծառերի բները, շինարարությսն փոշին ու քարե՝ տեսքից միգուցե շքեղ,բայց մեկը մյուսից տարբեր, առանց միասնական ճաշակի հյուրանոցները։
Եվ սա ընդամենը մի քանի կիլոմետր տարածքում,որտեղով մենք քայլեցինք։ Ինձ ևս մի բան զարմացրեց,բնության մեջ բնություն են ստեղծում,բայց՝ արհեստական։ Լճի տարածքում կհանդիպեք փայտե տնակների,նստարանների ու տաղավարների։ Իսկ եթե մի քիչ խորանաք դեպի անտառ, ապա կտեսնեք, գեղեցիկ տաղավարների և տնակների հումքը որտեղից են ստանում։ Թե դեռ ինչքան են կտրելու ծառերը, ոչնչացնելու անտառները, որ արհեստական բնություն ստեղծեն, ինքս էլ չգիտեմ, բայց մի բան հաստատ գիտեմ՝ բնության ցասումը սարերի հետևում չէ։Նյութի հեղինակ՝ Անի Մանուկյան
No comments
Post a Comment