Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Showing posts with label Դադիվանք. Show all posts
Showing posts with label Դադիվանք. Show all posts

Կարևոր է, որ կյանքի քաոսում չկորցնես դեմքդ…


Բարև մարդիկ, ընկերներ: Կարոտել էի բոլորին, բայց հիմա արդեն կարոտում եմ այն միջավայրը, որում ընդամենը մեկ օր առաջ էի: Գիտե՞ք ինչ օրեր եմ անցկացրել Գանձասարում, ինչպիսի՞ հետաքրքիր ու իրադարձություններվ լցաված ճամփորդություն եմ ունեցել:  Ճանապարհին այնքան բան ես սովորում, այնքան մարդկանց ես ճանաչում, կյանքում ամեն ինչ այլ է, իսկ երբ մարդկաց հետ ապրում ես նույն միջավայրում, ճանաչում ես, հասկանում: Հիացած եմ ակումբակից ընկերներովս ու ինձանով, ինչքան համախմբված էինք, ինչքան միասնական, ինչքան համերաշխ:
Աշուն, աշնանային հիասքանչ բնություն, գույներ, մարդիկ, այդ գույների նման տարբեր ու միառժամանակ նման:

Պատճառը` նորում եկալ Ղարաբաղա


Լոխ լավա Հունցս, Հինչ կա չկա: Ոմանց համար հարազատ,ոմանց համար էլ տարօրինակ ու անհասկանալի կապակցություններ: Պատճառը` նորում եկալ Ղարաբաղա: Հինգ օր, որ անցան ու էլ չեն կրկնվելու: Ճամբարային առօրյան իրեն մոռացնել չի տա, քանի որ դրանից սկսվեց մի նոր սկիզբ ու դրանով ավարտվեց կիսատ մնացած մի պատմություն: Յուրաքանչյուրս էլ մեր պատմության էջերում գրում ենք ամեն լավն ու վատը:Բայց պահպանվում ենք միայն հարազատն ու ջերմը: Լավ հիմա մի կողմ դնեմ ռոմանտիկան ու ասեմ, որ այս օրերի ընթացքում հասցրել եմ տեսնել Դադիվանքն ու Գանձասարի վանքը, Ծովին քարն ու Ստեփանակերը,եղել են Վանք գյուղում,Դրմբոնում ու մի շարք այլ հայտնի ու անհայտ վայրերում: Սիրում եմ Ղարաբաղը,ինչքան էլ ռոմինգի պատճառով ինձ օտար երկրում եմ զգում , բայց մեկ է իմն է` Հայաստանի պես: Թե ինչ է եղել ճամբարում պատմում են բոլորը, ես էլ պատմեցի այն ինչ հասցրել եմ տեսնել ու լսել:

Հեղինակ՝ Թամարա Ստեփանյան

Դադիվանք. հնագույն վանական համալիր Արցախում։ Գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին։ Ըստ ավանդության կառուցվել է դեռևս I դարում՝ Սուրբ Դադեի գերեզմանատեղիում։ Եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։
Դարերի ընթացքում վանքի բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել՝ արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։
XII դար-ում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել է աշխատել իր «Դատաստանագրքի» վրա, որը հսկայական դեր պիտի խաղար միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում։
Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրանոց, գործատուն, գրատուն, և այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել էՀաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։






Powered by Blogger.