Ես շատ վաղուց չէի մասնակցել ակումբի կողմից կազմակերպված արշավներին, չնայած որ ամենաշատն եմ դա սիրում: Այս անգամ խանգարող ոչինչ չկար ու……., ու գնացինք: Ծաղկաձորում ենք: Այնքան էի կարոտել ճամբարային անցուդարձին, որ անմիջապես հասկացա, որ շատ լավ ենք անցկացնելու: Ընկեր Մարթայի հետ շատ վաղուց եմ ճամփորդում, բոլորս էլ գիտենք, որ շատ լավ է անցնում նրա հետ , բայց ընկեր Մարգարիտի հետ առաջին անգամ էի և ասեմ , որ ճանապարհի հրաշալի ընկեր է և շատ հետաքրքիր էր նրա հետ, որի համար էլ շնորհակալ եմ նրանց: Ընկերներս արդեն պատմել են իրենց նյութերում ամեն ինչ, ու ինձ մնում է մի փոքր պատմել ճամբարային խենթություններից: Ես բոլորի «պատուհասն» էի : Սիրում եմ բոլորի գլխին փորձանքներ բերել, փոքր երեխայի նման: Դեռ մի բանալին չգտած, մյուսն էր կորչում, հեռախոսը չգտած, համակարգիչն էր կորում, երևի չար ոգիներն էին ))): Անհամբեր սպասում էինք մթնելուն, քանի որ ամենահետաքրքիր խաղերն ու զվարճալի պատմությունները լինում էին գիշերվա ընթացքում:
Լավ է, երբ ճամփորդում ես դրական, ուրախ, հետաքրքիր մադկանց հետ:
Աղբյուրը՝ Էրիկ Սահակյանի բլոգ
Լավ է, երբ ճամփորդում ես դրական, ուրախ, հետաքրքիր մադկանց հետ:
Աղբյուրը՝ Էրիկ Սահակյանի բլոգ
No comments
Post a Comment