წყალი: Ջուր
Saturday,23 Թողարկիչ՝ http://eco-hay.blogspot.com
1 օր...24 ժամ... Թբիլիսի մենք գալիս ենք
Մնաց 1 օր, 24 ժամ
… Եվ ահա, առավոտյան 8.15 մենք կնշմարվենք
Սուրբ Երորրդություն եկեղեցու առաջ, իսկ մեր հսկայական ավտոբուսը հեռվից կփայլի և կխորհրդանշի
մեր հիանալի ճամփորդության սկիզբը: Երկար բարակ չխոսեմ, կյանքումս ամենաչսիրած բանը,
դա սպասելն է, իսկ հիմա, երբ պատկերացնում եմ, որ դեռ 24 ժամ ունեմ սպասելու ` կաթվածահար
եմ լինում: Արդեն պատկերացնում եմ երկար և ուրախ ճանապարհը, երգերը, որոնք պատրաստվում
ենք միասին երգել Շահանեյի նվագակցությամբ, այնտեղ ուրախ պահերը, երեխաները, նոր ընկերները,
ծանոթությունները, զվարճալի պահերը, գժությունները: Իսկ Թբիլիսիում արդեն կներկայանանք
մեր պատրաստած ֆիլմերով ու ցուցադրություններով Երևանի ջրի հիմնախնդրի մասին: Երբ կարդում
էի ծրագիրը ու այն վայրերը որտեղ լինելու ենք, անհամբերությունս ավելի էր մեծանում:
Ինչքան բան կունենամ հիշելու, երբ վերադառնամ:
Սիրում եմ այս նախապատրաստական աշխատանքները, ճամպրուկ դասավորելը, պատրաստվելը, ամբողջ նոթատետրս թիֆլիսյան ծրագրերով է ողողված, մի պահ ինքս ինձ վրա ծիծաղում եմ…
Եվ ամենակարևորը այստեղ տեսախցիկն է, պետք է անմահացնել յուրաքանչյուր րոպեն, վայրկյանը, պահը, ժպիտը, քանի որ այսպիսի հնարավորություն` ընկերենրիդ և սիրելի ուսուցիչներիդ հետ մեկնել Թբիլիսի` փնտրելու նոր արկածներ, սովորելու նոր բաներ, տեսնելու հետաքրքիր վայրեր մեկ անգամ է լինում: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր Կրթահամալիրին, սիրելի
Տիար Բլեյանին այսպիսի հիանալի ճամփորդության համար, որը մեզ կտա ամենաուրախ հիշողությունները
մեր կյանքում: Խոստանում եմ յուաքանչյուր օրվա մասին պատմել կայքում,
հետևեք մեզ, ամեն ինչ դեռ առջևում է…
Թբիլիսիիիիիի մենք
գալիս ենք
Ավագ դպրոց-վարժարան` 10-րդ դասարան, Կարապետյան Էլեն
Մարտի 22-ը ջրային ռեսուրսների պահպանման միջազգային օրն է
Thursday,21 Թողարկիչ՝ Էմանուել Ագջոյան

Այսօր, երբ մենք երբևէ չենք զգում
խմելու ջրի կարիք ու անխնա օգտագործում ենք այն, հիշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով խմելու ջրի պակասից աշխարհում
տառապում է 0.5-1 միլիոն մարդ: Չկա որևէ երաշխիք, որ վաղը մեզանից յուրաքանչյուրը չի
բախվի այս խնդրին:
Մարտի 22-ը ամբողջ աշխարհում նշվում
է որպես ջրային ռեսուրսների պահպանության միջազգային օր: Հենց այս օրն է, որ մարդիկ
պետք է հասկանան ու վերաիմաստավորեն իրենց վերաբերմունքը այս կենարար հեղուկի նկատմամբ:
Հետ չմնանք աշխարհի ռիթմից ու մենք էլ միանանք ամբողջ աշխարհին: Յուրաքանչյուրս ցույց
տանք ջրի խնայողության մեր օրինակը:
Առցանց դաս- Երևանի հիմնախնդիրները
Sunday,10 Թողարկիչ՝ http://eco-hay.blogspot.com
Քննարկելու ենք Երևանի ջրի հիմնախնդիրները: Շուրջ մեկ ամիս է մենք տարբեր աշխատանքներ ենք կատարել այդ ուղղությամբ ուստի ժամանակն է սովորածը քննարկել:
Ուշադրություն եք դարձնում հետևյալ հարցերին`
- Ջրի նշանակությունը մարդու կյանքում
- Հայաստանի ջրային պաշարները
- Երևանի ջրային պաշարները ինչպե՞ս ենք օգտագործում
- Ո՞ր բնագավառներում են հիմնական կորուստները
- Առաջարկել խնայողության ուղիներ
- Տնտսության ո՞ր ոլորտը կարող ենք զարգացնել խնայած գումարներով
Subscribe to:
Posts (Atom)
Powered by Blogger.