Ապօրինի անտառահատումները հայաստանի
տարբեր մարզերում շարունակվում են: Այս անգամ Լոռու մարզի շնող գյուղն է թիրախը:Ծառահատումները
հիմնականում
արված
են մոտ 20 կմ երկարություն
ունեցող
նոր
բացված
հողային
ճանապարհի
երկայնքով,
որը
կառուցվել
է
վերջին
տարիներին՝
Թեղուտի
հանքավայրի
շահագործման
պատճառով
փակված
հին
ճանապարհի
փոխարեն։
Ճանապարհը
կառուցվել
է
35-40 աստիճան
թեքություն
ունեցող
լանջերին,
որի
հետևանքով
ակտիվացել
են
սողանքները,
իսկ
այդ
լանջերին
ընթացող
զանգվածային
ծառահատումները՝
էլ
ավելի
են
խթանում
այդ
գործընթացները։
Հերիք
չէ
Թեղուտի
հանքավայրի
շահագործման
համար
հատեցին
հարյուրավոր
հեկտար
դարավոր
անտառներ,
մի
բան
էլ
դրա
անմիջապես
կողքը
«օրինական»
և
անօրինական
զանգվածային
ծառահատումներ
են
անում։
Ճանապարհից 20-30 մետր հեռավորության վրա հատված
ծառերի
մեծ
մասի
վրա
կան
կարմիր
ներկով
արված
անընթեռնելի
նշումներ,
որոնք
ամենայն
հավանականությամբ
կարող
են
օրինական
հատման
հիմք
հանդիսանալ։
Սակայն
ավելի
մեծ
հեռավորության
վրա
գտնվող
բոլոր
կոճղերի
վրա
նշումներն
արդեն
ընդհանրապես
բացակայում
էին՝
ինչի
արդյունքում
կարող
ենք
պնդել,
որ
այդ
հատումներն
անօրինական
են։
Բացի
այդ
անհրաժեշտ
է
նշել,
որ
համաձայն
ՀՀ
անտառային
օրենսգրքի
անթույլատրելի
է
35-40 աստիճան
թեքություն
ունեցող
լանջերին
իրականացնել
այսպիսի
զանգվածային
հատումներ։
Գյուղատնտեսության նախարարության համապատասխան կառույցները
փաստացի
չեն
իրականացնում
Հայաստանի
անտառների
պահպանության
մասով
իրենց
վրա
դրված
համապատասխան
գործառույթները
և
դարձել
են
անտառների
ոչնչացման
ակտիվ
մասնակից,
իսկ
բնապահպանության
նախարարությունն
ու
իրավապահ
մարմինները
հայտնվել
են
ընդամենը
դիտորդի
դերում
և
հիմնականում
քայլեր
են
ձեռնարկում
միայն
քաղաքացիների
ահազանգների
առկայության
դեպքում։
No comments
Post a Comment