Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Արտագնա կլոր սեղան Մեծամորում




Այսօր Աշնանային հավքի երրորդ օրն  էր: Այս օրը կրթահամալիրի սովորողների և դասավանդողների տարբեր խմբեր ուղևորվում են արտագնա կլոր սեղանների հանրապետության տարբեր մարզերի և Երևանի դպրոցներ: Մեր խումբը կազմված էր երեք մասից՝ Միջին դպրոց, Ավագ դպրոց-վարժարանի Էկոհայրենագիտական ակումբ և Քոլեջ արհեստների դպրոց: Բավականին տարբեր բայց միաժամանակ հետաքքիր խմբով էինք:
Ուղևորվեցինք Մեծամորի ավագ դպրոց:
Կլոր սեղանին   ներկայացրեցինք տարբեր նախագծեր, որոնք իրականացնում ենք մեր կրթահամալիրում: Էկոակումբի սովորողները խոսեցին հանրակրթական էկոտուր ստուգատեսից, Հասմիկ Ղազարյանը պատմեց նախագծային ուսուցումից, Նարեկը Դիջիթեքից:Մեծամորցի դպրոցականները հարցեր էին ուղղում մեզ, նրանց հետաքրքիր էր, թե ինչպես կարելի է համակարգչով մաթեմատիկա սովորել, դե մենք էլ պատմեցին: Ճիշտ է նրանց համար մի քիչ խորթ էր, բայց հույսով ենք, որ երբ նրանք այցելեն մեր կրթահամալիր և տեսնեն այդ ամենը դա նրանց համար էլ սովորական կդառնա: Ներկայացրեցինք նաև մեր քոլեջը և արհեստագործական դպրոցի մասնագիտացված բաժինները: Նրանց ամեն ինչ հետաքրքրեց:
Այսպես ամփոփելով կլոր սեղանը ուղևորվեցինք դեպի Սարդարապատ: Այստեղ էլ մի լավ զբոսնեցինք: Կարծես թե այսքանը ))

Մերի Մնացականյան

No comments

Powered by Blogger.