Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ա~խ այս էկոլոգի աչքը )


Մեծամորի լիճը գտնվում է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում:Այն հայտնի է նաև Այղր անունով: Այստեղ երբեք չէի եղել ու սպասումս մեծ էր: Լճի հարակից տարածքը վերածվախ էր հանգստի գոտու:Սակայն շուրջբոլորը պատված էր աղբով, այնպիսի տպավորություն էր, որ այդ տարածքը մարդիկ միայն օգտագործում են լավ և հաճելի ժամանակ անցկացնելու համար, բայց նրանց ամենևին չի հուզում, որ տարածքը աստիճանաբար վերածվում է աղբավայրի, իսկ դա արդեն էկոլոգիական մեծ աղետ է:
Վայրը շատ գողտրիկ էր, հաճելի, սակայն այստեղ հարկավոր է էկոլագիական միջամտություն: Տարածքը մաքրելուց հետո կարելի ճանաչողական զբոսանքներ ու բացօթյա դասեր կազմակերպել այնտեղ: Կարծում եմԷկոտուր 2014-ի շրջանակներում  Մեծամորի դպրոցի սովորողների հետ համատեղ կարող ենք բնությանը օգնել ու մեզ համար հաճելի միջավայր ստեղծել:

Մեծամոր լիճ
Նյութի հեղինակ՝ Մեհրաբյան Անի

No comments

Powered by Blogger.