Կառուցել է տվել իշխան Գրիգոր Մամիկոնյանը կնոջ` Հեղինեի հետ: Արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունը սկսվել է 662-ին, ըստ մատենագրական վկայությունների` ավարտվել 666-ին. օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661-667):
Տաճարը վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիների շարքում ամենամեծն է և նշանավոր թե՛ իր ճարտարապետությամբ և թե՛ կառույցին ժամանակակից որմնանկարներով։
Լուսավորվել է 41 պատուհաններից և երեք լայնադիր դռներից ներթափանցող առատ լույսով:
Եկեղեցու կառուցմանը ժամանակակից որմնանկարներից պահպանվել են հատվածներ միայն Ավագ խորանում:
Գմբեթարդում պահպանված է եղել «Օրենք տվող Աստծու» պատկերագրությունը և Ավետարանում շարադրված «Համբարձման» տեսարանի համատեղումը ներկայացնող հորինվածք:
Հատկապես տպավորիչ է եղել Քրիստոսի մեծադիր պատկերը, որը սկզբնապես 7 մ բարձրություն է ունեցել
(պահպանվել
է
միայն
ծնկից
ներքև
եղած
հատվածը):
No comments
Post a Comment