Ինչ ասեմ:
Շատ շնորհակալ եմ, որ գտնվեցի և մասնակցեցի էկո ակումբի աշխատանքներին: Ակումբից մնաց
իմ մեջ մի բան. դա էկոհոգին է, որը իմ միջից
երբեք դուրս չի գա: Շնորհակալ եմ, որ ունեցա
նման ակումբակիցներ:
Ֆարադյան Տիգրան
Դպրոցի
ամենալուսավոր կետը հենց էկոն էր ինձ
համար: Զուտ էկոյի համար կարելի է կյանք տալ, ամեն ինչ տալ, միայն թե միշտ էկոն առաջինը
լինի` չնայած
միշտ էլ լավնա եղել:
Ձեռք բերեցի լավ
ընկերներ ու ընկերներիս հրաժեշտ եմ տալիս, բայց միայն դպրոցի շրջանակներում:
Խորհուրդ` ընտրեք լավագույնը` Էկո հայրենագիտական
ակումբ
Պահանջ` միշտ եղեք առաջինը
Փաստ` մեկա մենք անփոխարելիներ ենք
Հակոբյան Արման
Բառերով
չեմ կարող ներկայացնել այն, ինչ տվեց և շարունակում է տալ Էկո ակումբը: Ինչպես կասեր
մեր ակումբի իմ ամենասիրելի անդամը, մենք դարձանք էկոկիրթ: Կրթահամալիրի
մասին կասեմ այն, որ ինձ տվեց լայն ծանոթություններ և, իհարկե, էկո ակումբը: Կարող եմ ասել, որ
ակումբը փոխեց իմ մեջ երկու բան, բայց թե ինչ, չեմ ասի J)) Ինչ խոսք դա մեծ բան է: Սիրում եմ
ակումբում բացառապես բոլորին:
Ալեքսանյան Ռազմիկ
Կրթահամալիրը, թե ինչ տվեց
ինձ, դա միայն ես գիտեմ: Իսկ ինչ վերաբերվում է էկո ակումբին,
ես երևի ամենապասիվն էի, ու ամենաշատն էի բացակայում, բայց դասերը անցնում էին հրաշալի
ու հետաքրքիր: Շնորհակալություն:
No comments
Post a Comment