Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Գիտե՞ք, թե ինչու եմ սիրում ճամբարները

Գիտեք, թե ինչո՞ւ եմ սիրում ճամբարները։ Ովքեր ինձ պես հաճախակի են լինում ճամբարում, իհարկե, գիտեն, իսկ ովքեր ոչ՝ փորձեմ պատմել։ Ես այս տարի մասնակցել եմ մի քանի ճամբարի՝ Էկոտուրի մրցանակ ճամաբար Զիկատարում, «Ասպետ» ռազմամարզական, Արցախյան ընտնանիքներում հյուրնկալություն-ճամբար, Աշնանային Զիկատար և օրեր առաջ ձմեռային ճամաբար Ծաղկաձորում:

Մի քանի ամսվա մեջ հինգ ճամբար, որոնք իրարից տարբերվում էին մասնակից խմբերով, բովանդակությամբ, և հենց դրանում է իսկական հետաքրքրությունը։ Ես շատ եմ սիրում ճամբարներ գնալ, քանի որ ճամբարները ունեն իրենց յուրօրինակությունը: Նախ և առաջ, երբ գնում եմ ճամբար այնտեղ լինում են բազմաթիվ արշավներ, այցելում ենք տարբեր տեսարժան վայրեր։
Բնական պայմաններն են տարբեր, բնությունը։ Առաջինը, որ կարևոր է ինձ համար ճամբարում, դա այն է, որ ամեն անգամ մի նոր բան ենք սովորում։ Երկրորդը ՝ ես ճամբարները շատ եմ սիրում նրա համար, որ ձեռք եմ բերում նոր ընկերներ տարբեր քաղաքներից և գյուղերից, իսկ մեր դպրոցի սովորողներից ում հետ, որ մտերիմ չեմ, մտերմանում եմ և ավելի լավ ճանաչում նրան:
Օրինակ ճամբարներում ես ձեռք եմ բերել շատ ընկերներ Ստեփանակերտից, Մադինայից, Բազմաղբյուրից և մինչև հիմա նրանց հետ կապը պահպանվում է: Մեկս մյուսից էլ ենք շատ բան սովորում։ Մեկ մեկ մտածում եմ, իսկ եթե ես մինչև հիմա շարունակեի սովորել այն «ուղղիչ գաղութում» (սիրում եմ կատակով անվանել նախին դպրոցը, որտեղ սովորում էի) , այս ամենը իմ կյանքում չէր լինլու և համոզված եմ, որ շատ ձանձրալի էր լինելու։ Ես շատ եմ սիրում ճամբարները, դրանք մեր դպրոցական կյանքի լավագույն մասն են կազմում։


No comments

Powered by Blogger.