Այսօր, Հանրակրթական Դիջիթեք 2015-ի շրջանակներում,
տեղի
ունեցավ
երկրորդ
սեմինարը:
Թեման
անտառներն
էին,
իսկ
հյուրերը՝
Համահայկական
բնապահպանական
ճակատի
ներկայացուցիչները:
Սկզբում
հակիրճ
ներկայացրեցին
Հայաստանի
անտառածածկ
տարածքների,
անտառահատումների
մասին,
իսկ
հետո
սկսվեց
ակտիվ
քննարկում:
Գրեթե
բոլորի
մոտ
առաջացան
տարբեր
հարցեր,
որոնց
սիրով
պատասխանում
էին
վարողները:
Պատասխաններն
այնքան
էլ
սպառիչ
չէին,
բայց,
ամեն
դեպքում,
ստացանք:
Ըստ
իս,
մենք
չպետք
է
ամեն
ինչ
բարդենք
պետական
մարմինների,
նախարարությունների
վրա,
քանի
որ
անտառը
ու,
առհասարակ,
բնությունը
միմիայն
մերն
է:
Իհարկե,
այդ
նույն
պետկան
մարմիններն
ու
նախարարությունները
պետք
է
ուշադրություն
դարձնեն,
սակայն
եթե
այդպես
չեն
անում,
ապա
մենք
պետք
է
նրանց
ուշադրությունը
սևեռենք
խնդրի
վրա,
որպեսզի
միասին
լուծում
գտնենք:
Մենք՝
Հայաստանի
տերերս,
իրավունք
չունենք
թույլ
ալու,
որ
ինչ-որ
բարձրաստիճան
պաշտոնյաների
քմահաճույքից
կախված
լինի
մեր
երկրի
բնությունը։
Հաճելի
հանդիպում
էր,
որը
հուսով
ենք՝
շարունակական
կլինի: Շնորհակալություն
կազմակերպիչներին։
Նարեկ Սահակյան
Լուսանկարները՝ ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջից
No comments
Post a Comment