Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Բնագիտատեխնիկական էքսպոյում

Երեկ կրթահամալիրի բնագիտության լաբորատորիան վերածվել էր ռոբոտների մենամարտի սրահի: Հա, հա, հենց ռոբոտների: Այնտեղ էին Հայաստանի տարբեր մարզեր խմբերը, որոնք ներկայացնում էին իրենց հավաքած ռոբոտները, ներկայացնում կարողությունները: Մյուս սրահներում փորձեր էին ցուցադրում, ֆիզիկայից, քիմիայից: Բնագիտությունը տարիք չի հարցնում՝պարտեզից մինչև ավագ դպրոցի սովորողներ հանդիպեցինք էքսպոյում:
Իսկ ամենագրավիչն այն էր, որ քիմիայի սրահում մեր ընկեր Սարգիսն էր, իրեն բնորոշ լուրջ դեմքով փորձանոթներն էր այս ու այն կողմ տանում, նյութեր խառնում:
Այ սա եմ ասել էքսպո, երբ երեխաներն են ներկայացնում իրենց արածը, թե չէ մեծերը կներկայացնեն էլի :::D

Էկոլուրը՝ Վարդան Վարդանյանի և Սուրեն Կարապետյանի:

No comments

Powered by Blogger.