Շնորհավորում ենք WWF-Հայաստան-ին բնության պահպանության և էկոտուրիզմի զարգացման ոլորտներում, նոր համագործակցության հուշագրի ստորագրման կապակցությամբ:
«Հայաստանի զարգացման
նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կողմերը համագործակցելու են բնության պահպանության և էկոտուրիզմի զարգացման ոլորտներում:

Համաձայն հուշագրի՝ IDeA հիմնադրամը եւ WWF-Հայաստանը համատեղ աշխատանքներ կիրականացնեն «Սատանի կամուրջ»
բնության
հուշարձանի
կառավարման
բարելավման
ուղղությամբ,
ինչպես
նաև
հանրապետության
հարավում
կնախաձեռնեն
նոր
բնության
հատուկ
պահպանվող
տարածքի՝
«Տաթև»
ազգային
պարկի
ստեղծումը:
Վերոնշյալ
նախաձեռնությունների
նպատակը
տարածքի
յուրահատուկ
էկոհամակարգի
և
կենսաբազմազանության
պահպանումն
է,
աջակցությունը
էկոտուրիզմի
զարգացմանը:
Հուշագիրը ստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր
տնօրեն
Արմեն
Գևորգյանը
և
WWF-Հայաստանի
տնօրեն
Կարեն
Մանվելյանը:
«Մեր համագործակցությունն ուղղված է Տաթևի տարածաշրջանում բնության պահպանությանն
ու
զբոսաշրջության
զարգացմանը:
IDeA հիմնադրամի
կողմից
իրականացվող
«Տաթևի
վերածնունդ»
ծրագրի
հիմնական
նպատակներից
մեկը
տարածաշրջանը
զբոսաշրջության
տեսանկյունից
գրավիչ
դարձնելն
է,
ինչը
կնպաստի
նաև
հարակից
համայնքների
սոցիալ-տնտեսական
զարգացմանը:
Դրա
համար
բոլոր
նախադրյալներն
առկա
են՝
միջնադարյան
վանական
համալիրը,
ճոպանուղին,
հարուստ
բնությունն
ու
յուրահատուկ
էկոհամակարգը,
որի
պահպանումը
կարևոր
է
նաև
էկոտուրիզմի
զարգացման
առումով:
Համոզված
եմ,
որ
համատեղ
ջանքերով
մեզ
կհաջողվի
կյանքի
կոչել
տարածաշրջանի
զարգացմանն
ուղղված
բոլոր
ծրագրերը»,-նշեց
IDeA հիմնադրամի
գլխավոր
տնօրեն
Արմեն
Գևորգյանը:
«Շատ կարևոր է մեր համագործակցությունը IDeA հիմնադրամի հետ, որի արդյունքում կպահպանվեն Տաթևի տարածքի յուրահատուկ էկոհամակարգը և կենսաբազմազանությունը,
ինչպես
նաև
կստեղծվեն
լայն
հնարավորություններ
տարածքում
գտնվող
համայնքների
համար
բարելավել
իրենց
ապրելամիջոցները»,-ողջույնի
իր
խոսքում
ասաց
WWF-Հայաստանի
տնօրեն
Կարեն
Մանվելյանը:
Հ.Գ. Կրթահամալիրը և WWF-Հայաստան նույյպես սկսել են համագործակցել, ինչը շատ կարևոր քայլ է էկոկրթական նոր ծրագրերի իրականացման ոլորտում:
Նարեկ Սահակյան
Հ.Գ. Կրթահամալիրը և WWF-Հայաստան նույյպես սկսել են համագործակցել, ինչը շատ կարևոր քայլ է էկոկրթական նոր ծրագրերի իրականացման ոլորտում:
Նարեկ Սահակյան
No comments
Post a Comment