Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Շրջանավարտները Հրազդանն ի վար





Երթուղին՝
Երևան-Գեղանիստ-Հայանիստ-Հովտաշատ-Սիս
Ճանապարհի երկարությունը 25 կմ
Օրը՝ 27.04, ժամը՝ 09.30-15.00

Ճամփորդության ընթացքում.
  • քայլելով անցնում են նշված հատվածը
  • մանրամասն ուսումնասիրում նախօրոք որոշած մասերը
  • հանդիպում տեղացիների հետ
  • գիթառային կատարումներ
  • ֆոտոպլեներ
  • էկոակցիա

Օրը Աբովյանի հետ

Ավագ դպրոցի նախագծերը
Ապրիլի 24-ից հունիսի 5
«Զանգի. մի տուտը Սևանի հանդարտ ծովումը, մյուսը՝ Արաքսի քրքրված ղրաղումը» նախագծին մասնակցող խմբի աշխատանքային ուղեցույց
Առաջարկվող ուղղություններ.

Գետը Երևանում

Մասնակցեցինք Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ համաժողովին

Ապրիլի 20-ից Երևանում մեկնարկել է Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել շուրջ 200 երկրի պատվիրակներ՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ղազախստանից,և ոլորտի փորձագետներ,հյուրեր Ֆինլանդիայից,Վրաստանից,Թուրքիայից: Հայաստանյան դպրոցներից, կրթական համալիրիներից ներկա էր միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Ապրիլի 24-յան աշխատանքներ


Աշխատանքների սկիզբը՝ 10.00
  • Հյուսիսային դպրոց – Լուսինե Սարգսյան
  • Ագարակ – Միքայել Կամենդատյան և ընկերներ
  • Փարաքար – Ջուլի Սիմոնյան, Անի Սարգսյան 
  • Մայր դպրոց՝ Ավագ դպրոցի ետնաբակ-Արման Երանոսյան, Ալեքսանդր Սարգսյան
  • Մայր դպրոց՝ Ավագ դպրոցի պատշգամբներ- Անուշ Ասատրյան, Իրինա Ապոյան
  • Լուսաբանումը՝ նախաձեռնող խմբերի

    Էկոդաս Թբիլիսում ամենամյա կրթամշակութային,բնապահպանական նախագիծ.2017


    Մարտի 27- ից ապրիլի 1 

    Իրականացվող նախագծեր
    • Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ
    • «Էկոդաս Թբիլիսիում»  հինգերորդ ամենամյա նախագիծ
    • Կրթական փոխանակումներ
    • Էկոկրթական նախագծեր
    • Ճամփորդություններ
    • Լուսանկարչություն
    • Մշակութային փոխանակումներ, կապեր

    Ձմեռային եռօրյա ճամփորդություն-ճամբար դեպի Ջերմուկ

    Փետրվարի 17-19

    Ճամբարի բովանդակությունը.
    ·         ձմեռային մարզկան խաղեր՝ սահնակ,դահուկ
    ·         «Զբոսաշրջությունը  Հայստանում. Ջերմուկ» նախագիծ
    ·         արշավ դեպի Ջերմուկի ջրվեժ
    ·         այցելություն Ջերմուկի գործարան
    ·         ֆոտոպլեներ, ռեպորտաժներ
    ·         ճամբարի լուսաբանում ըստ ծրագրի. մուլտիմեդիայի ստեղծում
    ·         ջերմուկյան դիմանկարներ
    ·         ջերմուկյան ֆոտոպլեներ. բնանկարներ
    ·         ջերմուկյան նատյուրմորտներ
    ·         ռեպորտաժներ. Տուրիզմը Ջերմուկում

    Աշնանային Դսեղ. ճամփորդություն

    Ուսուցիչների աշնանային դպրոց

    Ճամփորդության երթուղին՝  Երևան-Ապարան-Սպիտկ-Վանաձոր- Դսեղ-Ծովեր

    Մեկնումը՝ Սուրբ երրորդություն եկեղոցու բակ, 28.10,ժամը 07.00
    Ճամփորդության նպատակը՝ հայրենագիտական, բնապահպանական արշավ

    Ճամփորդության շրջանակներում կայցելենք.
    1. Հանդիպում Դսեղի միջնակարգ դպրոցում
    2.  Թումանյանի տուն թանգարան
    3.  Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
    4.  Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցի
    5.  Գիքորի աղբյուր
    6.  «Սիրուն խաչ» խաչքար
    7.  «Ծովեր» կոչվող հայելանման լիճ
    Ճամփորդության ժամանակ լինելու է նաև քայլարշավ դեպի «Ծովեր»  լիճ

    Վերադարձը՝ 20,00

    Անհրաժեշտ է տաք հագուստ, հարմար կոշիկներ, ճանապարհի ուտելիք

    Մասնակցելու համար խնդրում եմ հայտագրվել այս հղումով:

    Թռչկանի ջրվեժում

    Ամուլսարի նախագիծը վտանգում է Կարմիր գրքում գրանցված տեսակներ


    Հայաստանի բնապապանական թեժ կետերը.նախագիծ


    2013 թ-ին WWF-Հայաստանի հրապարակած տվյալների համաձայն՝ Ամուլսարի նախագծի քարտեզի վրա նշված են 1 բուսատեսակի, 18 տեսակի թռչունների և 4 տեսակի կաթնասունների բնադրավայրեր: Բոլոր տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Մինչդեռ Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածն արգելում է հանքավայր բացել Կարմիր գրքում գրանցված տեսակների բնակավայրերում և կենդանիների միգրացիոն միջանցքներում:
    Օգտագործվելու է խիստ թունավոր միացություն՝ ցիանիդի լուծույթ

    Ագարակի պղնձամոլիբդնային կոմբինատի պոչամբարի ջրի շրջանառու համակարգը չի աշխատում

    Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի «Դավազամի» պոչամբարի ջրի շրջանառու համակարգը չի աշխատում: Պոչամբարից ջուրը թափվում է անդրսահմանային Արաքս գետ: Այս մասին նշված է «Ագարակի N1 պոչամբարի ընդլայնում, բնապահպանական մաս» նախագծում, որը ներկայումս բնապահպանական փորձաքննություն է անցնում:

    Ազատ գետի մասին. Գառնի գյուղի գյուղապետ Աշոտ Վարդանյան

    Ազատ գետի մասին.հարցազրույց Լևոն Գալստյանի հետ



    Ապրիլ ամսվա աշխատանքների ամփոփում

    Ակումբային պարապմունքները եղել են ըստ դասացուցակի՝ հինգշաբթի և ուրբաթ օրերին(6-7-րդ ժամ),ինչպես նաև սովորողների հետ աշխատել ենք առցանց:

    Ամուլսարի հանքը. Հայաստանի բնապահպանական թեժ կետերը նախագիծ

    Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, որն անմիջապես վտանգ է ներկայացնում Սևանա լճի համար։ Դրա շահագործումը բերելու է Որոտան-Արփա-Սևան թունելի քայքայմանը, իսկ հետո նաև այդ շատ վտանգավոր և ռեակտիվ ջրերի դեպի Սևանա լիճ թափանցմանը։Մեր ապագան վտանգված է և մենք չունենք նորմալ ազգապահպան գործելակերպ, իսկ տարբեր նախարարությունների քննարկումները կանաչ տնտեսության մասին՝ ուղղակի կեղծիք են։

    Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Արփա և Որոտան գետերի ջրավաք ավազանում, Ջերմուկից մոտ 7 կմ հեռավորության և ծովի մակարդակից 2800-3000 մետր բարձրության վրա։ Այն ցանկանում է շահագործել 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում ստեղծված, անհայտ ծագման “Lydian International” օֆշորային ընկերությունը։ Նախատեսվում է տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։

    Էկոլուր Սևանից

    Սույն թվականի մայիսի 2-ի դրությամբ Սևանի ջրի մակարդակը կազմում է 1900,46 մետր, ինչը 12 սմ-ով բարձր է  նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: ՀՀ արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ Սեւանա լճի մակարդակն ինտենսիվորեն սկսել է բարձրանալ սույն թվականի ապրիլի 11-ից: Այդ օրվա տվյալներով լճի մակարդակը կազմել է 1900,34 մետր:
    Նյութի աղբյուր.

    Էկոտուրյան նախագիծ

    Ապօրինի անտառահատումները.Էկոլուր

    Ապօրինի անտառահատումները հայաստանի տարբեր մարզերում շարունակվում են: Այս անգամ Լոռու մարզի շնող գյուղն է թիրախը:Ծառահատումները հիմնականում արված են մոտ 20 կմ երկարություն ունեցող նոր բացված հողային ճանապարհի երկայնքով, որը կառուցվել է վերջին տարիներին՝ Թեղուտի հանքավայրի շահագործման պատճառով փակված հին ճանապարհի փոխարեն։ Ճանապարհը կառուցվել է 35-40 աստիճան թեքություն ունեցող լանջերին, որի հետևանքով ակտիվացել են սողանքները, իսկ այդ լանջերին ընթացող զանգվածային ծառահատումները՝ էլ ավելի են խթանում այդ գործընթացները։ Հերիք չէ Թեղուտի հանքավայրի շահագործման համար հատեցին հարյուրավոր հեկտար դարավոր անտառներ, մի բան էլ դրա անմիջապես կողքը «օրինական» և անօրինական զանգվածային ծառահատումներ են անում։

    Սևանա լճի գլխին սև ամպեր են կուտակվել

     Անցյալ դարի կեսերին լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքները դեռևս չբուժած` Սևանն այսօր կանգնած է հերթական ծանր փորձության առաջ․ ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որի էկոլոգիական վտանգավոր հետևանքներն ուղղակի անկանխատեսելի ու անկառավարելի են։
    Այս ծրագրով նախատեսվում է Սևանա լճում մինչև 2024 թվականը 50 000 տոննա էնդեմիկ ձկնատեսակների արտադրության կազմակերպում և ամբողջական արտադրական շղթայի զարգացում։ Ձկան արտադրության և իրացման գործընթացները ներառելու են չորս փուլեր․մանրաձկան արտադրություն, ցանցավանդակային տնտեսություններում ձկան բուծում, ձկան վերամշակում, ձկան արտահանում և իրացում։

    Ապրիլի 24-ը կրթական պարտեզում

    Ապրիլի 24-ին մասնակցեցինք բանգլադեշ առանց ցանկապատի նախագծի: Ակումբի սովորողներով ավագ դպրոցի պարտեզում փոքրիկ ծաղկանոց ստեղծեցինք:

    Մայր դպրոցի բուսականությունը

    Powered by Blogger.