Անցյալ
դարի
կեսերին
լճի
մակարդակի
արհեստական
իջեցման
հետևանքները
դեռևս
չբուժած`
Սևանն
այսօր
կանգնած
է
հերթական
ծանր
փորձության
առաջ․ ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որի
էկոլոգիական
վտանգավոր
հետևանքներն
ուղղակի
անկանխատեսելի
ու
անկառավարելի
են։
Այս ծրագրով
նախատեսվում
է
Սևանա
լճում
մինչև
2024 թվականը
50 000 տոննա
էնդեմիկ
ձկնատեսակների
արտադրության
կազմակերպում
և
ամբողջական
արտադրական
շղթայի
զարգացում։
Ձկան
արտադրության
և
իրացման
գործընթացները
ներառելու
են
չորս
փուլեր․մանրաձկան
արտադրություն,
ցանցավանդակային
տնտեսություններում
ձկան
բուծում,
ձկան
վերամշակում,
ձկան
արտահանում
և
իրացում։
Չնայած նրան, որ ծրագրում նշված են տարբեր միջոցառումների և ֆինանսական հատկացումների մասին՝ ուղղված
Սևանի
իշխանի
պաշարների
վերականգմանը,
այնուամենայնիվ
սա
ընդամենը
մի
հերթական
բիզնես
նախաձեռնություն
է։
Ակնհայտ
է,
որ
Արարատյան
արտեզյան
ավազանի
ստորերկրյա
ջրերը
ոչնչացման
եզրին
հասցնելուց
հետո,
մեր
«վայ»
կառավարիչները
նոր
տարբերակ
պիտի
գտնեին
ձկնաբուծական
գործունեությունը
շարունակելու
և
ընդլայնելու
համար։
Մնում է միայն պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե իրականություն դառնա այս վտանգավոր
ծրագիրն
ու
մանրաձուկը
տրամադրվի
տարբեր
անհատ
գործարարների,
որոնք
էլ
12 ցանցավանդակային
տնտեսություններում
սկսեն
արհեստական
կերով
աճեցնել
տարեկան
50 000 տոննա
ապրանքային
ձուկ։
Ինչքան
էլ
փորձեն
մեզ
բոլորիս
համոզել,
թե
լուրջ
վերահսկողություն
կիրականացվի
և
խնդիրներ
առաջանալու
դեպքում
ծրագիրն
անմիջապես
կդադարեցվի,
հայաստանյան
իրականության
բոլոր
նրբությունները
հաշվի
առնելով՝
ուղղակի
անհնար
է
հավատալ
և
վստահել
այդ
պնդումներին։
Իհարկե այս ծրագրում կան նաև այլ լուրջ էկոլոգիական վտանգներ (ձկների հիվանդությունների և մակաբույծների
ինկուբացում
ու
փոխանցում
ձկների
վայրի
հանրույթ,
ցանցավանդակային
տնտեսություններից
առաջացած
օրգանական
և
քիմիական
աղտոտում,
գենետիկորեն
տարբերվող
ձկնատեսակների
փախուստ
ցանցավանդակներից
և
նրանց
խաչասերում
վայրի
ձկների
հետ,
տնտեսություններում
ձկան
զանգվածային
մահացում
և
հեռացում,
ցանցավանդակների
բուսաճ,
տնտեսությունների
գործունեությունից
առաջացած
թափոններ
և
այլն),
սակայն
միայն
Սևանի
ջրի
որակին
սպառնացող
վտանգների
մասին
վերոնշյալ
հանգամանքները
լիովին
բավական
են
այս
ծրագիրը
հակաէկոլոգիական
և
հակաբնապահպանական
գնահատականի
արժանացնելու
համար։
Օգտագործված աղբյուրներ.
http://armef.com/hy/news/meknabanutyun/article_1387604828/
http://www.mnp.am/images/files/ezrakacutyun/2015/October/Sevani%20ishxancancavandak60.PDF
https://armenpress.am/arm/news/494404/hulisin-sevana-litch-kardzakven-sevani-koxaki-trturner.html
http://www.slideshare.net/Annagspoyan/ss-16189583
No comments
Post a Comment