Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։
Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին - XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։





