Էկոհայրենագիտական ակումբը սկսել է նոր էկոնախագիծ «Հայտնիները բնապահպանական խնդիրների մասին»: Ստեղծվելու է ուսումնական ֆիլմ, որտեղ հանրությանը հայտնի, ճանաչված ու սիրված մարդիկ խոսելու են էկոխնդիրներից: Էկոկրթությունը ամեից կարևոր ազդակն է, որի օգնությամբ կարող են լուծվել բոլոր խնդիրները, իսկ հայտնի մարդկանց խոսքը ավելի լսելի է դեռահասների ականջին ուստի էկոկրթությանն ուղղված այս ֆիլմը կարծում ենք իր դրական արդյունքը կունենա:
Ֆիլմում արդեն նկարահավել են դերասանուհի, սիրված հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը,երգչուհի Սոֆի Մխեյանը:
Հաջորդ մասնակիցներն են լինելու Մխիթար Սեբաստացի
կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, հաղորդավար,
պրոդյուսեր Արտավազդ Ամիրյանը, «Երևան» պարային ստուդիայի տնօրեն Արթուր Մարատիչը,
մյուս մասնակիցները թող մնան անակնկալ...
No comments
Post a Comment