Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Հաղթեց կաղապարված մտածելակերպը


«Էկոտոնածառերի մրցույթ». ի՞նչ է ենթադրում: Վերամշակման ենթակա նյութերից պատրաստված այլընտրանքային գաղափար ունեցող տոնածառեր: Դե, հրավիրում են շատ ոգևորիչ հրավերով:
Մասնակցում ես, և… բախվում ես մի անկազմակերպ,գրանտային ծրագրերի գումարները լվացող կարծրատիպային երևույթի:
Գնացինք, ներկայացրեցինք էկոտոնածառ.ճյուղերին երկրորդ կյանք, էներգախնայողություն՝ ոչ էլեկտրական լամպերին, փոխարենը մոմեր, պլաստիկ շշերի վերամշակումից ստացված սինտիպոն,ոչ պիտանի գուլպա:Ահա այս նյութերից էր պատրաստված մեր տոնածառը:  Նշված ժամին`10:30, տեղում էինք, պարզվեց մրցույթը սկսվելու է 5ժամ հետո, բարկացանք, բայց սպասեցինք: Ներկայացրեցինք մեր աշխատանքները:

Ոգևորիչ էր...
Հաղթեց թղթերից պատրաստված ստանդարտ տեսք ունեցող տոնածառը:Հա, մի բան էլ մոռացա նշել, հաղթող տոնածառը Գավառի մանկատունն էր պատրաստել, դե դա արդեն ամեն ինչ ասում էր...Շնորհավորում ենք

Ցավալի է, որ մեր երկրում նմանատիպ միջոցառումները կրում են ցածր մակարդակ, բացակայում է ճշտապահությունը, կազմակերպվածությունը, ճաշակը...կարելի է անվերջ թվարկել այս հատկանիշները:
Գնալիս մտածում էինք, եթե չհաղթենք, գոնե մի նոր բան կսովորենք, բայց նրանք դեռ գտնվում էին 19-րդ դարում, և դեռ շատ, շատ նմանատիպ անճաշակություններ պետք է կազակերպեն, որպեսզի հասնեն կատարելության:
ԿԱՆԱՉԱՍՏԱՆ,այսպես է կոչվում հասարակական կազմակերպությունը, որը այդքան մեծ ոգևորությամբ պատրաստվել էր, այդ մեծ իրադարձությանը:

Հ.Գ. Ճիշտ է մրցույթում պատվոգրեր ստացանք, ու մրցանակային տեղ չգրավելը չեմ ցանկանա, որ ընկալվի պարտվողին բնորոշ հոգեվիճակ, ո՛չ, ամենևին, նամանավանանդ, որ մրցանակը ամենևին էլ Էկոլոգիական չէր, այլ մեր ստամոքսային մտածելակերպով ազգին բնորոշ՝ սրճարանում ճաշելու հնարավորություն:  

No comments

Powered by Blogger.