Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Հաղթական պարտություն

  Օրն ավելի քան մարզական էր: «Վահան Ասատրյանի» անվան մարզադահլիճի բացում ու մարզական ստուգատես: Հիանալի առիթ մկանները տաքացնելու համար: Պատրաստվում էինք դեռ անցած շաբաթվանից` ակումբային նոր մարզահագուստ, նոր լոգո, նոր մարզական դրոշ: Ոգևվորությունը աննկարագրելի էր: Դեռ վաղ առավոտից բոլորը սպորտային մարզահագուստներով էին ու բարձր տրամադրությամբ: Մրցել ենք վոլեյբոլ եւ սեղանի թենիս մարզաձևերում:
Վոլեյբոլը խաղում էինք «Ապոլլոն» գիտակների ակումբի հետ: Այ խաղ եմ ասել, ադրենալինի չափաբաժինը շատ-շատ էր: Հիանալի խաղ էր, իսկապես հիանալի. Խաղի սկզբից առաջ էինք սլանում, հետո մի քիչ զիջեցինք դիրքերը, հետո կրկին անկարագրելի խաղ, բայց, ախ այդ ճակատագիրը, ինչևէ, պարտված չեմ համարում մեզ, քանի որ նման լավ խաղը հաղթանակից էլ լավ է (պարտվողի հոգեբանություն ասվածին չվերագրեք):
Դե, ապա թենիսի մրցաշարն էր, որը մեզ համար շատ թեթև անցավ, բոլոր հակառակորդներին  հաղթեցինք: Սպասում ենք ֆուտբոլային խաղին :
Վերջնական արդյունքները կհրապարավեն մրցաշարի ավարտից հետո: Ամեն ինչ դեռ առջևում է:
Առաջարկում եմ մի փոքր հատված ադրենալինով լի խաղից դիտեք:
Նաև շնորհակալություն մեր երկրպագուներին, որոնց ձայնը դեռ ականջներումս է:






Սիրով՝ Թամարա Ստեփանյան

No comments

Powered by Blogger.