Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի՝ Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում՝ ժամը 15: 00 -ին , կլոր սեղանի
շուրջ Էկոտուր 2014-ի ծրագիրը, ճամբարը, նախագծերը կրթահամալիրցիները քննարկեցին ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանի հետ: Հանդիպմանը ներկա
էին Տիար
Բլեյանը, էկո-հայրեագիտական ակումբի սովորողները, «Կրթություն հանուն զարգացման» հիմնադարմի ներկայացուցիչը, դասավանդողներ,լրագրողներ:
Պրն
. Հակոբյանը նշեց, որ , եթե Էկոտուր 2013-ին բնապահպանության նախարարությունը մասամբ մասնակցություն ցուցաբերեց մրցույթի որոշ դրվագներում, ապա Էկոտուր 2014-ին ներգրավվածությունը կլինի ավելի մեծ,և գործուն աջակցություն կցուցաբերվի մրցույթի մասնակիցներին: Փոխնախարարին ներկայացվեց Էկոտուրի թե տեսական թե գործնական մասը՝քննարկվեցին մրցույթի անցկացման կարգը, հանձնաժողովի անդամների կազմը, դրամաշնորհների տրամադրումը, այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը , Էկո-ճամբարի անցկացման վայրն ու դրա կարևորությունը:Անպատասխան չմնացին նաև հյուրերին հետաքրքրող հարցերը: Էկոլոգիապես մաքուր մթնոլորտում ՝քննարկումը քաղցրացրեց շոկոլադե տորթը:
Սիրով՝ Թամարա Ստեփանյան, Մարինա
Մնացականյան
No comments
Post a Comment