Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Հայկական ԱԷԿ-ում

Էկոտուր 2014-ը արդեն մեկնարկել է: Էկոտուր միջազգային ստուգատեսի առաջին փուլը արդեն երկրորդ տարին է, ինչ անց ենք կացնելու Թբիլիսիում: Անցյալ տարի մասնակցեցինք «Ջուրը», թեմայով էկոդասի, այս տարվա դասի թեման «Ճառագայթումն» է: Այդ թեմայով շատ ուսումնասիրություններ ու թարգմանություններ ենք կատարել և հարկավոր էր ամբողջական պատկերացում ունենալու համար այցելել Հայկական ԱԷԿ: 

Այնքան շատ էի ուզում լինել ԱԷԿ-ում, երբեք չեմ եղել այնտեղ: Գնացինք: Մեզ դիմավորեցին ոստիկանները, որանք զինված էին, հասկացանք, որ շատ զգույշ պետք է լինեք, չէ որ ատոմակայանը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի:

Տեղ հասանք, շատ հետաքրքիր դաս-քննարկում-բանավեճ ունեցանք գլխավոր ինժեներ պարոն Դանիելյանի հետ:
Շրջեցինք սրահով, տեսանք ԱԷԿ-ի մակետը, առանձին մասերը, որոնցից կազմված է այդ հսկա կայանը, ստացանք մեզ հուզող հարցերի պատասխանները, որոնց մասին կներկայացնենք հաջորդիվ: 







No comments

Powered by Blogger.