Փորձել եմ գտնել գործող և որպես նախագիծ
ու հանրաքվեի դրված Սահմանադրության միջև տարբերությունները բնապահպանության
ոլորտում և վերլուծել:
Գործող Սահմանադրությամբ ամրագրված է.
Հոդված 10. Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը
եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:
Հոդված 33.2.
·
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ
բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ
համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:
·
Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական
տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:
Բարեփոխվող Սահմանադրության մեջ այսպես է.
Հոդված 12. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը
·
Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը
և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն
զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների
առջև:
·
Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի
պահպանության մասին:
Այսպիսով բարեփոխվող Սահմանադրությամբ միավորել են գործող Սահմանադրության
երկու տարբեր հոդվածների դրույթները: Նաև հանվել
է «Պաշտոնատար անձինք պատասխանատվություն
են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու
համար» կետը:
Այս կետը Սահմանադրությունից հանելով՝ ստացվում է որ
յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել, բայց ո՞վ է պարտավոր պատասխան տալ խախտումների,
շահագործումների համար, երևի էլի յուրաքանչյուր ոք, բայց ոչ պաշտոնատար անձիք:
Աղբյուրներ.
Նյութը` Սուրեն Կարապետյանի
No comments
Post a Comment