Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

«Առանց զենքի, առանց պատերազմ հայտարարելու Հայաստանը պարտվում է...

ՀՀ բնապահպանական թեժ կետերը նախագիծ


Հայաստանը հանքային ռեսուրսներով հարուստ երկիր է:Հանքային ռեսուրսները վերջին տասնամյակում սկսել են օգտագործվել մեծ թափով: Իսկ ո՞ւր են գնում օգտակար հանածոների հանույթի  թափոնները,ինչ վտանգավոր և անդառնալի հետևանքներ են թողնում շրջակա միջավայրի և մարդու վրա, կներկայացնեմ ստորև:
Մետաղական հանքաքարի քիմիական վերամշակման արդյունքում առաջացած թունավոր թափոննները ամբարվում են Պոչամբարներում: Հայաստանում թունավոր թափոնների ամբար են ծառայում կիրճերը, դաշտավայրերը, ձորերը և գետերը:Ծանր մետաղները ներթափանցելով հողի, ջրի մեջ` այնուհետև մարդու օրգանիզմ, երկարատև ազդեցությամբ առաջացնում են քաղցկեղ, գենային մուտացիա, սիրտ-անոթային և շնչառական հիվանդություններ:

Ի՞նչ է պոչամբարը:Պոչամբարը բնապահպանական կառույց է, որտեղ հանքարդյունաբերության ֆլոտացիոն ջրերը, հանքաջրերն են հավաքվում, որտեղ նստում է դատարկ ապառը, գնում է օքսիդացում, ջուրը մաքրվում է եւ վերադարձվում իր բնական հուն: Պոչամբարների խնդիրը հատկապես սուր արտահայտված է՝ փոքր, խիտ բնակեցված երկրներում։ Որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը, հատկապես մետաղների կորզումը։ Քանի որ հանքահարստացման գործընթացը կապված է քիմիական վերամշակման հետ, վերամշակումից հետո մնում է մեծ քանակությամբ վտանգավոր, մնացորդային, քիմիական միացություններ։ Հետևաբար առաջանում է այդ մնացորդների առանձնացման և պահպանման հարցը, անհրաժեշտություն է ստեղծվում կառուցել հատուկ ամբարներ, որոնք կապահովեն վտանգավոր մնացուկների անվտանգ պահումը։ Հանքահանման հզորության աճից կախված կառուցվում են նոր պոչամբարներ, հետևաբար նաև յուրացվում են նոր տարածքներ։ Իսկ դա դառնում է լուրջ և անլուծելի խնդիր փոքր մակերեսով երկրների համար, քանի որ այն տարածքները, որոնք օգտագործվում են պոչամբարների կառուցման համար, դառնում են անպետք հետագա օգտագործման համար։
 Հայաստանում շահագործվում է 400 բաց հանք, 22-ը պոլիմետաղական են։ Սյունիքը ամենահագեցած մարզն է մետաղական հանքերի բաշխվածության առումով։ 19 պոչամբարներից  9 գտնվում են Սյունիքում։
Նրանց թվին պատկանում են 4 պոչամբարներ, որոնք պատկանում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Դրանք են՝
1.      Քաջարան
2.      Փուխրուտ
3.      Լեռնաձոր
4.      Արծվանիկ
Նրանց նախագծային հզորություններն են համապատասխանաբար՝ 3; 3.2; 30 և 310 միլիոն մ3, որոնք լցված են 3; 3.2; 10 և 95 միլիոն մ3։ Բոլոր 4 պոչամբարները կոնսերվացված են։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանում են 3 պոչամբարներ՝
1.      Դարամազ
2.      Հովիտ 1
3.      Հովիտ 2
ՀՀ տարածքում այսօր առկա են թափոնների կուտակման 15 պոչամբարներ, որոնց ծավալները պաշտոնական տվյալներով հասնում է 170 մլն. մ3-ի և զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես: Միայն Արծվանիկի և Ողջիի պոչամբարում ներկա դրությամբ թափված են մոտ 10 մլրդ. դոլար ընդհանուր արժեքով օգտակար հանածոներ:
Արծվանիկի պոչամբար
Արծվանիկի պոչամբարը աշխարհի ամենամեծ պոչամբարներից է: Պոչամբարի ծավալը` ըստ նախագծային տվյալների կազմում է 310 մլն խմ, որը կազմում է մոտավորապես 600 մլն տոննա: Այստեղ ոչ միայն պղինձմոլիտեի խնդիրն է այլև կան բազմաթիվ թունավոր նյութեր,ինչպիսիք են՝ կապարը, ցինկը, սելենը, թերուրը: Ջրերը կարող են թունավոր նյութերը տեղափոխել և աղտոտել ընդերքում եղած ջրերը: Սակայն գյուղը չեն տեղահանել, գյուղացիները շարունակում են անասուններ արածեցնել, պոչամբարի կողքից մոշ և այլ հատապտուղներ են հավաքում, անգամ զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքով: Երկրաշարժի ժամանակ բոլոր այդ տարածքները, շրջակա միջավայրի համար դառնում են լուրջ ռիսկային գոտիներ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագծին:
Ինչպես  սկզբում ասացի, պոչամբարները մեծ վնաս կարող են հասցնել ինչպես շրջակա միջավայրի վրա, այնպես էլ մարդկանց առողջությանը։ Մեծ վտանգ է ներկայացնում, բաց պոչամբարներից՝ թունավոր և վտանգավոր նյութերի գոլորշացումը դեպի մթնոլորտ։ Մեծ է սեյսմիկ խոցելիությունը։ Հանքերի շահագործման ընթացքում կուտակվում է միլիոնավոր տոննաներով արդյունաբերական թափոններ։ Երկրաշարժի ժամանակ բոլոր այդ տարածքները, շրջակա միջավայրի համար դառնում են լուրջ ռիսկային գոտիներ։
Փակ պոչամբարների մակերեսին պետք է ապահովվի 1 մետրանոց հողաշերտը, որ վտանգավոր նյութերը դուրս չգան պոչամբարի մակերես, այնուհետև մթնոլորտ։
Կախված տեղի բնակչության ցածր տեղեկացվածությամբ, նրանք սկսել են պոչամբարի մակերեսին աճեցնել տարատեսակ գյուղատնտեսական կուլտուրաներ։
Ծանր մետաղները ունեն հատկություն կուտակվելու բույսերի հյուսվածքներում և կենդանիների օրգանիզմում, այդ ամենն էլ, սննդի տեսքով և օդի միջոցով կուտակվում է մարդկանց օրգանիզմում, որի պարբերաբար կուտակումը մարդկանց մոտ առաջացնում է առողջական լուրջ խնդիրներ (ոսկրային դեֆորմացիաներ, ուռուցքային հիվանդություններ և տարբեր այլ անբուժելի հիվանդություններ)։
Սյունիքում նկատվում է պոչերի հոսք դեպի Աճանան գետ, այդ ջրերով էլ ոռոգվում է Սյունիքի հողերը։ Իսկ այդ հողերի վրա աճեցրած գյուղմթերքները վաճառվում են ամբողջ հանրապետության տարածքում։
«Լեռ-էկս» ՍՊԸ-ի արտադրական պոչերը խառնվում էին Գեղի գետի հետ և աղտոտում էին այն։ «Լեռ-էկս» ՍՊԸ-ն շահագործում է Հանքասարի պղնձամոլիբդենային հանքը։ Ընկերությունը անցկացրեց 25կմ երկարությամբ խողովակաշար, պոչերի հոսքը դեպի գետ կանխելու նպատակով։
Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների մոնիտորինգի հետազոտությունները ցույց տվեցին, Գեղի գետի քիմիական իրավիճակը, որը 5 բալանոց սանդղակով գնահատվեց 3: Գետում հայտնաբերվեցին մոլիբդենի և մանգանի իոններ։
Հետազոտությունները, Լեռնաձորում և նրա շրջակա բնակավայրերում ապրող երեխաների մազերում հայտնաբերեցին մկնդեղ և այլ ծանր մետաղներ։
Բժշկական հետազոտությունները ցույց տվեցին, որ Մեղրիում, մինչև 30 տարեկան երիտասարդների մոտ կան առողջական լուրջ խնդիրներ։ Դա բացատրվում է լեռնահանքաարդյունաբերության թունավոր արտանետման ազդեցությամբ։ Դրանից ոչնչանում է ոչ միայն մեղրիի շրջակա բնությունը, այլ ավելանում է այնպիսի հիվանդությունների քանակը, ինչպիսին են՝ թոքային հիվանդությունները, սրտի անբավարարվածությունը, արյան ճնշման տատանումները։ Մեղրի գետում, լեռնահանքահանման կոմբինատների վնասակար թափոնների պատճառով գետում համարյա ամբողջությամբ անհետացել են ձկնային պաշարները։
Հայաստանում չկա միջազգային ստանդարտներին համապատասխանող պոչամբար: Պոչամբարները օր օրի ավելանում են շահագործվող հանքերի հետ զուգահեռ, վտանգը մեծանում է, հողը դեգրադացվում է, անոմալ ծնունդները  սովորական են դառնում…

No comments

Powered by Blogger.