Հարգելի սովորողներ, ձեզ ներկայացնում եմ
Էկոհայրենագիտական ակումբի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հաշվետվությունը:
Խնդրում եմ ուսումնասիրեք այն և գրեք ձեր
առաջարկներն ու հարցերը,ինչպես նաև փորձեք պատասխանել հետևյալ հարցերին.
·
Ինչպե՞ս կազմակերպել ակումբային դասերը նոր կիսամյակում
·
Ինչպիսի՞ նախագծերի մասնակիցը կցանկանայիք դառնալ
·
Ո՞ր վայրերում էկոհայրենագիտական ճամփորդություններ կցանկանաք
կատարել և ինչո՞ւ
·
Այսօր բոլոր բնապահպանները կարծես թե նույն գործունեությունն
են ծավալում` աղբի հավաքում, ցույցեր և այլն, ի՞նչ նոր բնապահպանական նախագծով կարող
ենք մենք հանդես գալ(հարցի հեղինակ Վահրամ Թոքմաջյան)
·
Ի՞նչ եք կարծում Ավագ դպրոց վարժարանի ակումբի տարածքում ինչ
գործունեություն կարող ենք ծավալել մենք(հարցի հեղինակ Վահրամ Թոքմաջյան)
30 comments
Բարի երեկո բոլորին))Ակումբի գործունեությանը ծանոթ եմ...Այս կիսամյակի բոլոր դասերը կազմակերպվեցին տարբեր` առցանց, ճամփորդությունների միջոցով, դասային պրոցեսների միջոցով: Նոր կիսամյակում կուզեյի շատանան ճամփորդությունները: Լինեն բանավեճեր տարբեր այլ բնագավառների խմբերի հետ: Լինեն նաև նախագծեր, կապված բնապահպանների գործունեությանը անդրադարձող` քննադատող ու գովերգող: Ճամփորդությունների տեղերը այդքան էլ կարևոր չեն...կարևորը մեր նպատակին հասնելն է, որ մինչ այս միշտ եղել է: Կարող ենք հանդես գալ մեր արած աշխատանքներով, որոնք են և նաև հետագայում կլինեն Հայաստանի տարածքում մարդկանց տեղեկացնելը բնապահպանության, շրջակա միջավայրի պահպանման կանոննորի հետ: Բացատրել, որ շրջակա միջավայրը քո տունն է, պետք է այն պահել այնպես, ինչպես պահում ես քո տունը: Խոսել այնպիսի հարցերից, ինչպիսիք են նեղ մասնագիտական` մթնոլորտի, օզոնի շերտի պահպանումը: Ավագ Դպրոց վարժարանի ակումբի տարածքն էլ կարող ենք օգտագործել մեր ամենօրյա հավաքների, պարապմունքների ու որոշ նախագծերի իրականացման համար:
Բարի երեկո,ինչ վերաբերում է ակմուբային դասերի կազմակերպմանը,ասեմ,որ անցած կիսամյակում բավականին արդյունավետ ու համակարգված ենք աշխատել,արդյունքները բավականին լավ են լուսաբանվել կայքում:Նախագծեր կարող ենք մենք առաջարկել ու քաղաքացիներին մասնակից դարձնել,բայց հստակ առաջարկ դեռ չունեմ:Էկոհայրենագիտական ճամփորդության ընթացքում կարող ենք գնալ սահմանամերձ գյուղեր ու հենց գյուղացիներից իմանալ իրենք խնդիրների մասին,ըսդ դրա լուծման տարբերակներ փնտրենք,եթե իհարկե գյուղացիներին գտնենք:Նոր բնապահպանական նախագիծը կարող է լինել մեդիա գործիքի օգտագործմամբ,պարբերաբար կարող ենք վավերագրական ֆիլմեր ներկայացնել բնապահպանների ու բնության հետ կապ չունեցողների դատին,թող իրենք էլ տանը նստած նայելով ինչ-որ խնդիրների մասին տեղեկացվեն ու գուցե համալրեն բնապահպանների շարքերը:Կազմակերպվող նախագծերի շրջանակներում Ավագ դպրոց-վարժարանի ակումբը կարող է համագործակցել էկոհայրենագիտական ակումբի հետ:Շնորհակալություն!!!
Կարծում եմ, լավ կլինի գնալ Խոսրովի արգելոց, ելնելով վերջին դեպքերից, հասկանալ ինչպես կարող էին հասարակ մարդիկ գնալ այնտեղ ու պահպանվող տեսակներին սպանել, զբաղվել որսագողությամբ:
Սահմանամերձ գյուղերը լավ գաղափար է, այդ նածագիծը կրթահամալիրը արդեն սկսել էր ու մենք կարող ենք այն շարունակել, Թամարա ջան:
Մենք Բնապահպանության նախարարության հետ համատեղ նախագիծ ենք իրականացնում, Արմեն ջան, ու Խոսրովի արգելոցում անպայման կլինենք ամռանը ու կկատարենք այդ հետազոտական ուսումնասիրությունները:
Կարծում եմ կարող ենք ավագ դպրոցի ակումբում բնապահպանական թեմաներով սեմինարներ կազմակերպենք կրտսեր դպրոցների սովորողների համար:
Քանի որ հիմա եղանակները այդքան էլ հարմար չեն հայրենագիտական ճամփորդություններ համար ու քանի որ մենք բացի ակումբային դասերից գրեթե ոչինչ չենք կարող անել՝ առաջարկում եմ դասերը օգտագործել՝ որոշելու համար մեր գարնան, աշնան ու ամռան անելիքը:
Կարծում եմ, որ ակումբի շրջանակներում առավելագույնը պետք է ուշադրություն դարձնել դպրոցի ու դպրոցի շրջակայքի մաքրության վրա: Պետք է ամեն ինչ անել այն գեղեցկացնելու, մաքրելու, իսկ հետ նաև՝ կանաչապատելու համար:
Ժաննա ջան, դպրոցի շրջակայքի կանաչապատումն ու գեղեցկացումը, թերևս ամենա կարևոր հարցերից է և պետք է մենք համախմբվենք ու գարնանը գործի անցնենք:
Բնապահպանության նախարարության հետ համատեղ նախագիծը իմ կարծիքով արդյունավետ կլինի,կարող ենք բնապահպանական ուրիշ ակումբերի ու անհատ բնապահպանների հետ էլ համագործակցել,չգիդեմ նմանատիկ ինչ կազմակերպություններ կամ ակումբներ կան,կտեղեկանամ ու առաջարկս ավելի հստակ կլինի,անուններ կնշեմ:
Ու մի բան էլ. շատ ժամանակ ակումբի դասերը խառնվում են մեր դասացուցակային դասերի հետ ու այնպես է ստացվում, որ այդ ժամին մենք ունենում ենք միանգամից երկու դաս: Առաջարկում եմ ակումբի դասերը ևս ներառել դասացուցակի մեջ՝ խառնաշփոթից խուսափելու համար:
Շատ լավ Թամարա ջան:
Յուկա ջան, քո առաջակը կարծում եմ շատ տեղին է:
Մի այսպիսի հարց ունեմ ձեզ, ինչպե՞ս կարող ենք այլ դպրոցների սովորողներին էլ ներառել մեր կրթահամալիրի ակումբնային կյանքում:
Կարծում եմ, որ ամենաարդյունավետ միջոցը ֆեյսբուքով տարածելն է:
Փետրվարի 4-ից այդ հարցը արդեն լուծում կստանա,նոր դասացուղակի մեջ ներառված կլինեն նաև ակումբային գործունեությունները,ուղակի ովքեր դեռ չեն գրանցվել պետքա գրասենյակում տեղեկացնեն,որ մասնակցում եք էկո-ակումբի դասերին:
Հարգելի մասնակիցներ, որպես այլընտրանքային գործունեություն առաջարկում եմ դասընթացների անցկացում(ոչ միայն կրթահամալիրի սովորողների շրջանակներում) և էկոլոգիական խնդիրները բարձրաձայնող հոլովակների նկարահանում ու տարածում համացանցում:
Դե իմ կարծիքով կարելի է այցեր կատարել մի քանի այլ ավագ դպրոցներ, ծանոթացնել մեր ակումբային գործունեությունների, հետագա պլանների, նախագծերի հետ: Կարծում եմ` ոմանց կհետաքրքրի...
Թամարան ճիշտ դիտարկում արեց, խնդրում եմ ակումբի սովորողներ, տիար Գևորգին Նամակով նշեք ձեր ակումբի ընտրությունը:
իմ կարծքիով նախ պետք է հետաքրքրություն առաջացնել այլ դպրոցների սովորողների մոտ,այս դեպքում նրանք նույնպես կապ հաստատելու ու ակումբնային գործունեությանը մասնակցելու ուղիներ կփնտրեն:Իսկ ինչ վերաբերվում է տարածելուն,համամիտ եմ ամենաարդյունավետ միջոցը իհարկե Ֆեյսբուքն է:
Բարի երեկո սիրելի ակումբցիներ, կուզենայի միանգամից անդրադառնալ տրված հարցերին: Ես երկար մտածեցի այս հարցերի շուրջ, ու այժմ այսպիսի առաջարկ ունեմ:
Եկեք ամեն ինչ սկսենք հենց մեր շրջապատից, մեր դպրոցից: Նախ դա մեզ փորձառություն կտա և երկրորդ հաճելի կլինի ոչ միայն մեզ այլ նաև բոլոր կրթահամալիրցիներիս համար(հյուրերի, կամ պարզապես կրթահամալիր կողքով անցնող մարդկանց համար): Յուրաքանչյուր մեծ գործ սկսելուց առաջ նախ անհրաժեշտ է ունենալ որոշակի փորձ: Կմաքրենք մեր դպրոցի շրջապատը, կկանաչապատենք, մի խոսքով էկոլոգիական աշխատանքներ կծավալենք, մյուսներն էլ հարգանքով կմոտենան մեր աշխատանքին, ինչու ոչ կմիանան մեր աշխատանքներին, միասին կմաքրենք, կկանաչապատենք ու կպահպանենք այն, մի թե սա էկոլոգիական նախագիծ չէ?: Ընդհանրապես կարծում եմ որ յուրաքանչյուր էկոլոգիական նախագիծ պետք է տա որոշակի արդյունք, աղբահավաքների մասնակցելը, ցույցերի մասնակցելը այս մեթոդներից մեկն է, բայց լինելով փոքրամասնություն ,անդրադառնալով լուրջ և բարդ խնդիրների մի փոքր բարդ է ստիպել մեծամասնությանը (թեկուզ հենց իրենց առողջության համար) անել կամ չանել ինչ-ինչ քայլեր, ուստի մենք պետք է նախ սկսենք փոքր գործերից, ստանանք արդյունք այնուհետև մտածենք մյուս քայլերի մասին:
Եվ միանշանակ բոլորը պետք է տեսնեն մեր` ԷԿՈհայրենագիտական ակումբի մասնակիցներիս աշխատանքի արդյունքը:
Սոնա ջան, համամիտ եմ, ու առաջիկա գարունը հենց քո կոչը իրականություն դարձնելու իսկական ժամանակն է:
Տիար Գևորգը որոշ ժամանակ առաջ պարտեզպանների խումբ էր հավաքում նմանատիպ աշխատանքներ կատարելու համար,կարծում եմ իրանց խումբն էլ կմիանա մեր նախագծին:
Իհարկե, ուղակի այս ոգևորությունը ուզում եմ, գործելու ժամանակ էլ լինի:
Այո, համաձայն եմ նաև մյուս առաջարկների հետ, ինֆորմացիայի տարածում այլ դպրոցներում և այլն, բայց պարզապես անլուրջ կթվանք եթե ասենք ընդամենը թե ինչերի ենք մասնակցել, հա հետո ինչ?, կամ քարոզենք որ պահպանեն, կանաչապատեն, չաղտոտեն, չփչացնեն....: Այս ամենի համար պետք են համոզիչ փաստարկներ, նպատակներ և աշխատանքի արդյունքներ, առաջարկս էլ սրանցից մեկն է:
Իհարկե, բայց կարող ենք նրանց էլ չէ, Սոն, այդ ամենի մասնակցի դարձնել:
ընկեր Մարթա այլ դպրոցի սովորողներին մասնակից դարձնելուց առաջ պետք է մեր կրթահամալիրի սովերողներին,մասնավորապես Էկո-ակումբի անդամներին ամբողջովին ներգրավվել աշխատանքների մեջ,քննարկումը ցույց տվեց,որ շատ քչերն են հետաքրքրված ,առավել քչերը պատրաստակամ ինչ-որ բան անելու:
Գիտես, շատ համամիտ եմ քեզ հետ, ու այդ հարցով մենք առաջիկա ակումբի հավաքին կզբաղվենք,ցավալի է բայց փաստ է:
եթե ներակումբային խնդիրները լուծվեն կարող ենք արտագնա էքսպոներ կազմակերպել `ակումբային ծրագիրը ներկայացնելու նպատակով:
Շատ լավ, այդ խնդիրը լուծելի է և շատ արագ, մենք ամեն բան կրկին իրը տեղը կգցենք:
Post a Comment