Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Հոգու պարտք


       
     Ինչպես արդեն նշել էինք մեր մյուս նյութերում, այսօր գնալու էինք Հովհաննեսին այցելության: Բոլորս ոգևորված էինք, բոլորս ցանկանում էինք անել մեր ուժերից վեր, որպեսզի կարողանայինք մի բանով օգտակար լինել նրանց ընտանիքին: Հովհաննեսի ընտանիքի մասին իմացել էինք համացանցից, և որոշել էինք համախմբվել և այցելել նրանց:
 Բացի էկո ակումբի անդամներից, ղեկավարներից, մեզ հետ այնտեղ էին եկել նաև այցի կազմակերպիչները և այլ կամավորներ, որոնք ուղղակի ցանկանում էին օգնել:
Նրանց ընտանիքը մեծ էր, կային յոթ անչափահաս երեխա, և ապրում էին ծայրահեղ ծանր պայմաններում: Նրանց համար տարել էինք հագուստներ, սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաններ և այլն: Համենայն դեպս այս ամենով նրանք կարող էին գոյատևել մեկ շաբաթ, կամ մեկ ամիս, բայց ոչ շատ: Ինչպես ասաց մեր հետ եկած կամավորներից մեկը՝ մարդուն ձուկ տալով նրան կկշտացնես, բայց նա էլի կսովածանա: Նրան պետք է ձկնորսական փայտ տաս և սովորեցնես ձուկ բռնել, որ ինքը կարողանա հոգալ իր մասին:
Ամեն ինչ անհիգենիկ էր, նույնիսկ  շնչելու մաքուր օդ չկար: Երեխաները չունեին կոշիկներ և ոտաբոբիկ էին քայլում ցեխերի մեջ: Նրանց հագուստները մաքուր չէին և նայելով նրանց չեիր կարող ասել, թե երբ են լվացվել կամ լողացել վերջին անգամ: Չունեին կոյուղի, խմելու ջուր:  Ամենափոքրիկը հիվանդ էր՝ անընդհատ հազում էր: Ամեն հիվանդություն կարելի էր ձեռք բերել այդ պայմաններում: Նայում էիր նրանց աչքերին և մտածում, թե ինչքան առատաձեռն է եղել ճակատագիրը քո նկատմամբ, թե ինչքան լավն են քո ծնողները, թե ինչքան լավ պայմաններում էս դու ապրում, թե ինչքան քիչ բանի կարիք ունես:
Մենք չէինք սպասում շնորհակալական խոսքերի, գովեստների, մենք ընդամենը անում էինք այն ինչ մեր ուժերի, հնարավորությունների սահմանում էր, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանար գլուխը հանգիստ բարձին դնել և քնել, մտածելով, որ գոնե որևէ մեկին օգտակար եղավ:

Լաուրա Ենոքյան 11-րդ դասարան

No comments

Powered by Blogger.