Թվում էր թե բոլոր
օրերը կանցնեին միանման, սակայն յուրորաքանչյուր օր լի էր նորություններով, նախագծերով
և իհարկե երգ ու պարով: Ճամբարի ընթացքում մասնակցեցինք «շրջակա միջավայրի օրը» նախագծին,
որի շրջանակներում իրականացրեցինք էկոկրթության
դասեր կրտսեր դպրոցներում, մաքրման աշխատանք դպրոցի շրջակայքում:
Ինձ
համար առավել հետաքրքիր էր անծանոթներին պատմել կրթահամալիրի մասին ՝ տարածելով տեղեկատվական
թերթիկներ: Մեր էկո խմբով կատարեցինք բարեգործական
ակցիա. Այցելեցինք Հովհաննեսի անապահով ընտանիք և մեր ուժերի չափով օգնություն
ցուցաբերեցինք նրանց:
Ակումբային գործունեության ընթացքում սկսել ենք Արևմտյան Հայաստանի
վերաբերյալ ֆիլմերի շարքի ձայնագրությունը: Ունեցնաք ուսւոմնական ճամփորդությւոն դեպի
բնապահպանության պետական թանգարան: Համտեսեցինք
էկո ակումբի մասնակիցների պատրաստած համեղ շոկոլադե էկո տորթը, վայելեցիքն հիանալի
ամառային ճամբար:
Մարինա Մնացականյան
Մարինա Մնացականյան
No comments
Post a Comment