Անտարբեր մի՛ եղիր, հենց այս նախագծով <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի էկո-հայրենագիտակն ակումբի մասնակիցների և ղեկավարների նախաձեռնությամբ որոշեցինք փոքր բարեգործություն անել տվյալ տեսանյութի հերոսներին : Ընտանիքը իրոք ունի կարիք՝ ջերմության, սիրո և մի փոքր ուշադրությունը անգամ, կարող է ժպիտ պարգևել Հովհաննեսին և նրա քույր եղբայրներին, որոնց աչքերում գրված է դժվարություն, մոխրագույն կյանք: Սակայն այդ վատ պայմաններում նրանք դեռ հավատում են, և իրնեց մեջ վառում են լույս: Ունեն երազանքներ, որոնք կատարելու համար առաջին հերթին պետք է ունենալ օժանդակություն, օգնություն: Հովհաննեսը ընդամենը 14 տարեկան է, բայց իր ուսերին զգում է ընտանիք պահելու դժվարությունը և պատասխանատվությունը:
Մենք՝ էկո ակումբի մասնակիցները և ղեկավարները վաղը՝ որբաթ օրը, ժամը 12:00, կշարժվենք դեպի Արցախի փողոց: Զարմացած եմ, մեր ոգևորությամբ և ակտիվությամբ, հավաքվել է մեծ օգնության ֆոնդ, որը վաղը կհասնի Հովհաննեսի ընտանիքին: Ի վերջո անտարբեր մի՛ եղեք:
Մարինա Մնացականյան ավագ դրոց վարժարան:
No comments
Post a Comment