Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Բնության պահպանության թանգարանում

Այսօրը ամառային ճամբարային հիանալի օրերից մեկն էր: Անձրևային եղանակը չխանգարեց մեզ անցկացնել հերթական ճամբարային օրը հետաքրքիր և խոստումնալից: Գնացինք սկբում ՀՀ Բնության թանգարան:Այն արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը: Թանգարանը վերաբացվել է 2004 թ.,4 սրահներում ցուցադրվում են ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ:
Թանգարանում գործում են ցուցահանդեսներ, պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը և ակտիվ մասնակցությունը էկոլոգիական խնդիրների լուծման գործում: 

Բնության թանգարանի նյութերից առավել հետաքրքիր էր առաջավորասիական ընձառյուծը, կենդանական աշխարհի ներկայացուցիչներից շատերը մտնում են Կարմիր գրքի մեջ: Բավականին հետաքրքիր էքսկուրս կազմակերպվեց սրահներում: Ես շատ տպավորված եմ:
Հ.Գ. Ցավոք թանգարանում չէր թույլատրվում նկարահնումներ կատարել:






No comments

Powered by Blogger.