Հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 9-րդ հավաքի
շրջանակում,այսօր տեղի ունեցավ էկոկրթական նախագծերի քննարկում է ՀՀ Բնապահպանության
նախարարության
էկոկրթական
բաժնի
ներկայացուցիչ Տաթև Սմբատյանի հետ:
Ներկացվեց էկոակումբի ուսումնական օրացույցը, Էկոտուր 2015-ը, Էկոճամբարները: Հանդիպումը կայացավ շատ ջերմ, գործնական փոխադարձ
առաջարկների ու քննարկման մթնոլորտում:
Առաջարկեցինք տրամադրել
մասնագետներ, որոնք կուղեկցեն ՀՀ հատուկ պահպանվող տարածքներում ուսումնական արշավներ կազմակերպելու ժամանակ, իրենց մասնակցությունը
ունենան աշնանային Շիկահողի և
Խոսրովի արգելոցներում ուսումնական-էկոլոգիական ճամբար կազմակերպելու
համար:
Տաթևն
առաջարկեց, որ մեր Կրթահամալիրը
որպես էկոդպրոցի օրինակ օգնի տարածելու էկոկրթական
ծրագրերը նաև Երևանի դպրոցներում:
Մշակեցինք առաջարկների
փաթեթ, որով կդիմենք ՀՀ Բնապահպանության նախարարին՝ ստանալու Էկոկրթական նախագծերում
նախարարության գործուն աջկցությունը:
No comments
Post a Comment