«Հայաստանի բնապահպանական թեժ կետերը» նախագիծ
Գնդեվազ գյուղի բնակիչների կարծիքով՝ Ամուլսարի ոսկու բաց հանքավայրի շահագործման ծրագրում փոփոխություններն անարդյունավետ են և հետապնդում
են
մեկ
նպատակ՝
ներգրավել
ներդրողներին
նախագծի
ծախսերի
կրճատման
հաշվին:
Նոր
նախագիծը
ներկայացված
է
ՀՀ
բնապահպանության
նախարարության
«Բնապահպանական
փորձաքննություն»
ՊՈԱԿ
«Lydian International» ընկերության դուստր «Գեոթիմ» ընկերության կողմից:
Փոփոխություններն արդյունավետության, տեխնոլոգիական բարելավումների,
էկոլոգիայի
տեսանկյունից
անիմաստ
են:
Աղացները
տեղափոխել
են
ջրերի
մոտ,
Կեչուտի
ջրամբարի
մոտ,
իսկ
նախկինում
նախատեսված
էր
դրանք
տեղադրել
ավելի
վերև:
Երբ
մենք
հարցրեցինք,
ինչի
համար
է
դա
արվել,
մեզ
չբացատրեցին:
Աղացներից
մեկը
նախագծից
հանել
են,
և
բացատրեցին,
որ
իրենց
պետք
չէ
մանրացնել
հանքաքարը
մինչև
12 մմ
չափսի,
բավական
է
և
19 մմ:
Ասացին,
որ
ցիանային
լուծույթի
կոնցենտրացիան
կրկնակի
անգամ
նվազեցրել
են:
Ես
կատակով
ասացի՝
այդ
դեպքում
վերցրեք
հանքաքարի
գունդ
և
ջրեք
ցիանիդով,
կարող
է
էդպես
ավելի
արդյունավետ
լինի...
Կրճատել են ճանապարհը, որով մեքենաներով հանքաքարը պետք է հանքավայրից հասցնեն աղացներ: Այդտեղից նյութը պետք է տեղափոխեն ցիանային ֆաբրիկա փոխադրամիջոցով: Հին նախագծով
(2015) փոխադրամիջոցը
պետք
է
դնեին
պատվանդանների
վրա,
իսկ
հիմա
էժանացրել
են,
կդնեն
ուղիղ
գետնի
վրա:
Ես
իրենց
էդպես
էլ
ասեցի,
այնպիսի
տպավորություն
է,
որ
ձեր
նախագծում
ամեն
ինչ
տեղի
է
ունենում
մի
փոքրիկ
լաբորատորիայում:
Իրականում
խոսքը
մեծ
տարածքների
մասին
է:
Ցիանային
հարթակի
համար
վերցնում
են
134 հեկտար,
ևս
700 հեկտար
զբաղեցնում
են
ճանապարհներով
և
փոխադրամիջոցներով,
կամ
լցակույտերով...Մեկ օրվա մեջ իրենք
պատրաստվում
են
վերամշակել
և
տեղափոխել
350 տոննա
հանքաքար
երեք
հերթափոխով,
գրեթե
ամբողջ
տարվա
ընթացքում:
Տարվա
մեծ
մասն
աշխատել
բաց
տարածքում՝
3000 մետր
բարձրությամբ
սարի
վրա,
անհնար
է,
քանի
որ
անտանելի
ցուրտ
է,
և
ուժեղ
քամիներ
են
լինում:
Տարվա
ցուրտ
եղանակին
գիշերն
այնտեղ
ընդհանրապես
ոչ
ոք
չի
կարող
աշխատել:
Իսկ
իրենք
հաշվում
են
տնտեսական
օգուտները
և
ասում,
որ
կկրճատեն
ծախսերը
100 միլիոն
դոլարով:
Միթե՞
հասկանալի
չէ,
որ
ծախսերի
կրճատումները
կլինեն
էկոլոգիայի
հաշվին:
Պարզ օրինակ. ցիանային հարթակի տակ կան ստորգետնյա ջրային աղբյուրներ, Արփա գետի ավազանը: Ընկերությունը վստահեցնում է, որ կլինի
փակ
ցիկլ,
և
արտահոսքեր
Արփա
գետ
չեն
լինի:
Դա
անհեթեթություն
է:
Մեկ
տարվա
ընթացքում
պետք
է
օգտագործեն
4 միլիոն
տոննա
ցիանային
լուծույթ:
Դա
բաց
հարթակ
է,
հասանելի
ձյան,
անձրևի
համար:
Ինչպե՞ս
կարող
են
զրոյական
արտահոսքեր
լինել:
Որտե՞ղ
են
լցնելու
100 միլիոն
տոննա
հեղուկը:
Սրանք
մեր
հարցերն
են:
Ընկերությունը
բացատրում
է,
որ
կօգտագործեն
սպունգեր,
իսկ
ցիանի
համար
կկառուցեն
ավազաններ:
Միևնույն
է,
դա
առաջացնելու
է
արտահոսքերի
մեծ
ռիսկ:
Ինչպե՞ս
կարող
են
պահել
արտահոսքերը
պոլիէթիլենային
ծածկույթով:
ՇՄԱԳ-ում ասված
է,
որ
նախատեսված
է
ավազանները
պատել
կավի
30 սմ
շերտով,
իսկ
դրա
վրա
դնել
2 մմ
պոլիէթիլենային
թաղանթ:
Նրանք
դա
անվանում
են
գեոմեմբրան
և
ասում
են,
որ
ներքևում
կմնան
հորեր,
որոնք
նախատեսված
են
արտահոսքերի
համար:
Եթե
այդ
գեոմեմբրանի
վրա
լցվեն
միլիոնավոր
տոննա
թափոններ,
ինքը
չի
դիմանա,
և
ոչ
մի
հոր
չի
մնա:
Աղբյուրներ՝
No comments
Post a Comment