Ապրիլի 1-ին աշխարհում նշում են Թռչունների պահպանման միջազգային օրը՝ սևեռելու
մարդկանց
ուշադրությունը
այս
փոքր
էակների
պահպանման
խնդիրներին:
Երևանում
թռչնաշխարհը
վերջին
30 տարիների
ընթացքում
ենթարկվել
ու
ենթարկվում
է
լուրջ
փոփոխության:
Քաղաքաշինության,
կանաչ
գոտիների
նվազման
արդյունքում
շատ
երգեցիկ
թռչնատեսակներ
հեռացել
են
Երևանից, որոնք բացի այն, որ էսթետիկ հաճույք էին պատճառում մարդկանց իրենց երգցողությամբ և տեսքով, նաև նրանք
միջատակերներ
են:
Նույնիսկ
բուսաբանները
նշում
են,
որ
կան
միջատներով
վարակված
այնպիսի
ծառեր,
որոնց
ոչ
մի
թունաքիմիկատ
չի
օգնում:
Սակայն
հնարավոր
է,
որ
որոշ
թռչնատեսակներ
լինեին
քաղաքում,
որոնք
կսնվեին
այդ
միջատներով
եւ
մենք
չէինք
ունենա
ծառերի
նման
վարակ:
Վերջին շրջանում նկատել եմ, որ Երևանի կենտրոնական փոխոցների
ծառերի վրայից հանում, կոտրում են ագռավների բները, իբր թե, ագռավների կռռոցը խանգարում
է բնակիչներին:
Իսկ ինչո՞ւ են ագռավները այդքան շատացել Երևանում..
Ագռավները շատ սնվում են աղբով, և Երևան քաղաքն իրենց համար իդեալական բնակավայր է բազմանալու և ապրելու համար: Ագռավները սանիտարներ են, դա պետք է հաշվի առնել, նրանք մաքրում են մեր շրջապատը աղբից: Եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր քաղաքում ագռավների քանակը քչանա, ապա մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք և քաղաքի աղբահանությանը, և կանաչապատմանը:
Ինչքան
շատ
կանաչ
տարածքներ
ունենանք՝
այգիներ,
ծառեր,
այնքան
շատ
երգեցիկ
թռչուններ
կգան,
ինչքան
մաքուր
լինի
մեր
քաղաքը
աղբից,
այնքան
ագռավները
քիչ
կլինեն:
No comments
Post a Comment