Ակումբի հարգելի սովորողներ, արդեն վերադարձել ենք Արցախից, բոլորդ ձեր տպավորություններով, նյութերով ու հրապարակումներով հանդես եք եկել:
Այժմ կցանկանայի քննարկեինք վերլուծեինք մեզ, մեր թերությունները, առավելությունները, բացթողումները: Սպասում եմ ձեր անկեղծ քննարկմանը:
Իմ բնավորության մեջ մի գիծ կա, որը շատերը համարում են բացասական, անձնվիրաբար նվիրվում եմ:Էկո ակումբի բոլոր անդամներին նվիրվել եմ ու ամեն հարցում փորձում եմ օգնել ու ճիշտ ուղղու վրա դնել: Այո, բացասականը եղել է, ես հաճախ եմ ձեզ սաստել, դիտողություն արել ըմբոստ պահվածքի համար: Չնայած կյանքում յուրաքանչյուր բան իր արդարացումներն ունի:
Ողջունում եմ ակումբակիցներիս: Ուրախ եմ, որ այս քննարկումը տեղի է ունենում հենց ճամբարից հետո, քանի որ բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան և մենք միմյանց ճանաչեցինք բոլովին այլ տեսանկյունից: Առաջին հերթին ուզում եմ մեկ կարևոր փաստ նշել, որն ինձ շատ է ուրախացնում:Ակումբիս մասնակիցների մեջ բացահայտեցի միասնական ուժ, պայքարի զգացում և որ ամենակարևորն է` դժվար պահին միմյանց աջակցելու ունակություն: Երբեք չեմ մտածել, որ մենք անթերի ենք, ոչ, մեզնից ոչ մեկ էլ սուրբ չէ, բայց կարծում եմ, որ մեր ագրեսիվ և վատ պահվածքը պայմանավորված է միայն նրանով, որ ամեն տեղ տեղին անտեղին շոշափում են մեր ակումբի անունը և դա այն դեպքում, երբ էկոն միշտ ակտիվ է և մասկանցում է ամեն տեսակի միջոցառումներին: Կարծում եմ ընկերներս ինձ հետ համամիտ կլինեն:
Ընկեր Մարթա ջան ուրեմն ասեմ: Մենք բոլորս Ձեր մեջ առաջին հերթին հենց դա ենք գնահատում ու ես իմ սեփական փորձից կարող եմ վստահ ասել, թե Դուք ինչքան եք պայքարում Ձեր էրեխեքի համար, ես դրանում համոզվել եմ ու թեկուզ հենց ճամբարի ընթացքում բոլորը տեսան, թե դուք ոնց եք պաշդպանում ու պայքարում Դևիդի համար: Համամիտ եմ, որ շատերի համար դա բացասական կողմ է, բայց եկեք ընդունենք մի պարզ բան, ամեն մարդ ունի իր կյանքն ու իր կյանքում գործում են իր իսկ սկզբունքները: Ձեր սկզբունքների մեջ էլ առաջին տեղում դա է ու կարծում եմ, որ դատելու իրավունք չունի ոչ մեկ:
Բարի երեկո: Իմ այս այցը Ղարաբաղ երրորդն էր իմ կյանքում, սակայն այս ճամփորդությունը կարևոր էր նրանով, որ ուղղակի ճամփորդություն չէր, այլ՝ ակումբների հավաք: Չնայած որոշ բաների, ճամբարում ամեն ինչ շատ լավ անցավ: Երբ գարնանը այցելել էին Գանձասար, Վանք գյուղից ընկերներ էին ձեռք բերել, ում հանդիպեցինք նաև այս անգամ: Ուրախ եմ, որ ճամբարի շնորհիվ կարողացա ունենալ ընկերներ նաև Արցախից, Տավուշի մարզից ու Ծաղկունք գյուղից: Նախկինում էլ էի սիրում մեր էկո ակումբը, սակայն այդ ճամբարից հետո սկսեցի էլ ավելի շատ սիրել մեր ակումբ ու մեր ակումբի ղեկավարին:
Շնորհակալ եմ, Անի ջան, իսկապես Դեևիդի ճամբար գալուն մի քանի դասավանդող դեմ էին և նա դա գիտեր, և պետք է ընդունենք նաև այն որ այո նա դեռ մեծանում է, ու չի առանձնանում լուրջ պահվածքով, ունի իր թերությունները, ըմբոստություն, շատ է կատակներ անում, միգուցե շատերի համար ոչ տեղին, հենց դա էլ իմ կարծիքով պատճառ դարձավ, որնրա անունը ճամբարում քննարկվեց:
Բարի երեկո ակումբակիցներս:Ղարաբաղի 5 օրերի ընթացքում այնքան ենք քննարկել մեր ամեն մի քայլն ու անելիքները, որ հիմա դժվարանում եմ ինչ որ բան ասել: Կասեմ, որ մեր դրական ու բացասական պահվածքով ամբողջացրեցինք ճամբարային առօրյան:Ամեն ինչ եսքան հիշարժան ու լավ չէր լինի, եթե հարթ անցներ:
Պարզապես բոլորն էլ պետք է հասկանան, որ մենք հասունացման շրջանում ենք և այս հատվածում ավելի տաքարյուն ենք դառնում: Պետք է հարցին մոտենալ հոգեբանորեն, ոչ թե որպես վիրավորված մանկավարժ: Ամեն դեպքում սա իմ կարծիքն է:
Ընկեր Մարթա հենց Ձեր այդ բնավորության գծի պատճառով է , որ էկոն հիմա այսքան առաջատար է: Ձեր շնորհիվ մենք՝ մասնակիցներս, սիորվ ենք անում այն ինչ մեր ակումբի նպատակն է: Ու հենց մեր միասնականության պատճառով մենք կարողացանք այդքան միահամուռ լինել Արցախում
Տպավորությունները ուղղակիի հիանալի են Արցախում երկրորդ անգամ էի,բայց այս անգամ ուրիշ էր պետք է ներկայացնեինք մեր ակումբները և այս անգամ ավելի հագեցած էին անցնում օրերը առավել ևս որ ես Էկո ակումբի հետ էի:Ամեն ինչ շատ լավ էրչհաշված որոշակի թերությունները:Շատ ուրախ եմ որ Արցախից նոր ընկերենր ձեռք բերեցի: Իսկապես կկարոտեմ ճամբարը:
Միգուցե իմ անունը շատ է հնչել ճամբարում, շատ անգամ ուղակի արդեն սովորություն էր դարձել, որ եթե տղաների սենյակում աղմուկ է, ուրեմն ես եմ, բայց ամեն դեպքում, ես վերանայել եմ իմ պահվածքը,բոլոր քայլերս
Իհարկե, ցանկացած բան կյանքում դա մի նոր դաս է, որը հաջորդ անգամ այլևս չի կրկնվի, ու ապրես Դեևիդ ջան, որ դու գիտակցում ես, որ քո աշխույությունը, շատ անգամ ճիշտ չի հասկացվում, ու հարկավոր է, գիտակցել, որ միջավայրում դրսևորել՞
Դևիդը ճիշտ էլ նկարագրեց իրավիճակը: Մի բան վստահ կարող եմ ասել, ճամբարի ընթացքում հասցրել եմ շատ լավ ճանաչել Դևիդին և պատրաստ եմ ամեն տեղ պայքարել նրա անվան և արդարության համար: Բան չունեմ ասելու, շատ դեպքերում անում է հումորներ, որոնք տեղին չեն, բայց համաձայնեք, որ ամեն մի կոնֆլիկտ կապված նրա հետ գալիս է մարդկանց հումորի զգացումի պակասից:
իմ կարծիքով Էկո ակումբը ճամբարում հադնես է եկել շատ ակտիվ, մասնավորապես իր աշխատաքով: Մենք ճամփորդել ենք ձեռք ենք բերել չանաչողություն, ինչպես նաև ուսւոմնասիրել ենք Արցախը: Ունենք մի քնաի ֆիլմեր, քրոնիկոններ, և իհարկե բազմակի նյութեր գրված կայքում, որոնք վերաբերվում են Արցախին: ԲԱցի սրանից էկոն շատ ակտիվ է, և կարելի է ասել շրջապատի սիրտն է
Լավ, երեխեք ջան, դուք գնահատեղիք ձեր թերությունները, անձնային, ամեն բան պարզ է, ու կարծում եմ, որ մյուս անգամ, ավելի պակաս ըմբոստ կլինեք: Հիմա կխնդրեի խոսեիք ճամբարի դրական կողմերից, ինչքանո՞վ էր ուսումնական, ի՞նչ տվեց ձեզ այս հավաքը:
Ճամբարը ինձ համար ուսւոմնական էր նրանով, որ կարողացա պարզել Արցախի բնական միջավայրը, պարզեցի որ այն ունի ջրի խնդիր, փորձեցի համեմատականներ տանել Արցախի և հայաստանի մեջ, որը կարող եք տեսնել կայքում: Ճամբարի լավագույն հատկանիշը իհարկե այն էր, որ ավելի լավ ճանաչեցինք միմյանց և փորձեցիքն ըմբռնել բոլորի բբնավորության գծերը
Ընկեր Մարթա ջան հիշու՞մ եք առաջին անգամ երբ ոտքով անտառի միջոց Վանքից իջնում էինք դպրոց, օրինակ հենց այդ օրը ես վերևից տեսա ամբողջ Վանք գյուղը և խորտակվեցի նրա գեղեցկության մեջ, դա մեկ: Հետո ինձ համար հատկանշական էր մեր ակումբի երկու ճանապարհորդությունները դեպի Ստեփանակերտ, որտեղ հանդիպեցի նաև հարազատներիս (շնորհակալ եմ շատ, ընկեր Մարթա) և դեպի Ծովին քար, որտեղ վերջին անգամ եղել էի տարիներ անց, բայց այս անգամվա այցը հատկանշական էր նրանով, որ կողքիս էին ընկերներս:
Արդեն ասելիք երևի չունեմ, մյուսները ամեն ինչ ասեցին թե Դևիդի, թե ընդհանուր ճամբարի մասին: Միայն ասեմ, որ ընկեր Մարթան չսխալվեց, որ Դևիդին թույլ տվեց գալ Գանձասար:
Ապրեք, որ մասնակցեցիք, որ իրատես եք, որ կարողանում եք իրավիճակը ճիշտ գնահատել ու համոզված եմ, որ դեռ նորանոր հետաքրքիր ճամփորդություններ ենք ունենալու: Բարի գիշեր:
32 comments
Իմ բնավորության մեջ մի գիծ կա, որը շատերը համարում են բացասական, անձնվիրաբար նվիրվում եմ:Էկո ակումբի բոլոր անդամներին նվիրվել եմ ու ամեն հարցում փորձում եմ օգնել ու ճիշտ ուղղու վրա դնել: Այո, բացասականը եղել է, ես հաճախ եմ ձեզ սաստել, դիտողություն արել ըմբոստ պահվածքի համար: Չնայած կյանքում յուրաքանչյուր բան իր արդարացումներն ունի:
Ողջունում եմ ակումբակիցներիս: Ուրախ եմ, որ այս քննարկումը տեղի է ունենում հենց ճամբարից հետո, քանի որ բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան և մենք միմյանց ճանաչեցինք բոլովին այլ տեսանկյունից:
Առաջին հերթին ուզում եմ մեկ կարևոր փաստ նշել, որն ինձ շատ է ուրախացնում:Ակումբիս մասնակիցների մեջ բացահայտեցի միասնական ուժ, պայքարի զգացում և որ ամենակարևորն է` դժվար պահին միմյանց աջակցելու ունակություն:
Երբեք չեմ մտածել, որ մենք անթերի ենք, ոչ, մեզնից ոչ մեկ էլ սուրբ չէ, բայց կարծում եմ, որ մեր ագրեսիվ և վատ պահվածքը պայմանավորված է միայն նրանով, որ ամեն տեղ տեղին անտեղին շոշափում են մեր ակումբի անունը և դա այն դեպքում, երբ էկոն միշտ ակտիվ է և մասկանցում է ամեն տեսակի միջոցառումներին: Կարծում եմ ընկերներս ինձ հետ համամիտ կլինեն:
Ընկեր Մարթա ջան ուրեմն ասեմ: Մենք բոլորս Ձեր մեջ առաջին հերթին հենց դա ենք գնահատում ու ես իմ սեփական փորձից կարող եմ վստահ ասել, թե Դուք ինչքան եք պայքարում Ձեր էրեխեքի համար, ես դրանում համոզվել եմ ու թեկուզ հենց ճամբարի ընթացքում բոլորը տեսան, թե դուք ոնց եք պաշդպանում ու պայքարում Դևիդի համար: Համամիտ եմ, որ շատերի համար դա բացասական կողմ է, բայց եկեք ընդունենք մի պարզ բան, ամեն մարդ ունի իր կյանքն ու իր կյանքում գործում են իր իսկ սկզբունքները: Ձեր սկզբունքների մեջ էլ առաջին տեղում դա է ու կարծում եմ, որ դատելու իրավունք չունի ոչ մեկ:
Բարի երեկո: Իմ այս այցը Ղարաբաղ երրորդն էր իմ կյանքում, սակայն այս ճամփորդությունը կարևոր էր նրանով, որ ուղղակի ճամփորդություն չէր, այլ՝ ակումբների հավաք: Չնայած որոշ բաների, ճամբարում ամեն ինչ շատ լավ անցավ: Երբ գարնանը այցելել էին Գանձասար, Վանք գյուղից ընկերներ էին ձեռք բերել, ում հանդիպեցինք նաև այս անգամ: Ուրախ եմ, որ ճամբարի շնորհիվ կարողացա ունենալ ընկերներ նաև Արցախից, Տավուշի մարզից ու Ծաղկունք գյուղից: Նախկինում էլ էի սիրում մեր էկո ակումբը, սակայն այդ ճամբարից հետո սկսեցի էլ ավելի շատ սիրել մեր ակումբ ու մեր ակումբի ղեկավարին:
Շնորհակալ եմ, Անի ջան, իսկապես Դեևիդի ճամբար գալուն մի քանի դասավանդող դեմ էին և նա դա գիտեր, և պետք է ընդունենք նաև այն որ այո նա դեռ մեծանում է, ու չի առանձնանում լուրջ պահվածքով, ունի իր թերությունները, ըմբոստություն, շատ է կատակներ անում, միգուցե շատերի համար ոչ տեղին, հենց դա էլ իմ կարծիքով պատճառ դարձավ, որնրա անունը ճամբարում քննարկվեց:
Բարի երեկո ակումբակիցներս:Ղարաբաղի 5 օրերի ընթացքում այնքան ենք քննարկել մեր ամեն մի քայլն ու անելիքները, որ հիմա դժվարանում եմ ինչ որ բան ասել: Կասեմ, որ մեր դրական ու բացասական պահվածքով ամբողջացրեցինք ճամբարային առօրյան:Ամեն ինչ եսքան հիշարժան ու լավ չէր լինի, եթե հարթ անցներ:
Պարզապես բոլորն էլ պետք է հասկանան, որ մենք հասունացման շրջանում ենք և այս հատվածում ավելի տաքարյուն ենք դառնում: Պետք է հարցին մոտենալ հոգեբանորեն, ոչ թե որպես վիրավորված մանկավարժ: Ամեն դեպքում սա իմ կարծիքն է:
Ընկեր Մարթա հենց Ձեր այդ բնավորության գծի պատճառով է , որ էկոն հիմա այսքան առաջատար է: Ձեր շնորհիվ մենք՝ մասնակիցներս, սիորվ ենք անում այն ինչ մեր ակումբի նպատակն է: Ու հենց մեր միասնականության պատճառով մենք կարողացանք այդքան միահամուռ լինել Արցախում
Համաձայն եմ Թամիի հետ: Մենք ամեն օրը լցնում էինք մեր ակտիվությամբ և ինչու չէ նաև պարապ չենինք թողնում ղեկավարներին))
Տպավորությունները ուղղակիի հիանալի են Արցախում երկրորդ անգամ էի,բայց այս անգամ ուրիշ էր պետք է ներկայացնեինք մեր ակումբները և այս անգամ ավելի հագեցած էին անցնում օրերը առավել ևս որ ես Էկո ակումբի հետ էի:Ամեն ինչ շատ լավ էրչհաշված որոշակի թերությունները:Շատ ուրախ եմ որ Արցախից նոր ընկերենր ձեռք բերեցի:
Իսկապես կկարոտեմ ճամբարը:
Ընկեր Մարթա միշտ իմացեք,որ ձեր նշած ''բացասական'' կողմերով հանդերձ համախմբված ենք լինելու ու առաջ գնանք:
Ան ջան կխնդրեմ մանրամասնես, թե ինչ թերություններ ես նկատել ճամբարի ընթացքում:
Միգուցե իմ անունը շատ է հնչել ճամբարում, շատ անգամ ուղակի արդեն սովորություն էր դարձել, որ եթե տղաների սենյակում աղմուկ է, ուրեմն ես եմ, բայց ամեն դեպքում, ես վերանայել եմ իմ պահվածքը,բոլոր քայլերս
Դե եթե Էկո ակումբը չլիներ մեր օրը հագեցած չէր անցնի:Մյուս ակումբների նման օրը սենյակներում կանցներ <> դեմքերով կնստեին ու ոչ մի բան չէինք անի:
Իհարկե, ցանկացած բան կյանքում դա մի նոր դաս է, որը հաջորդ անգամ այլևս չի կրկնվի, ու ապրես Դեևիդ ջան, որ դու գիտակցում ես, որ քո աշխույությունը, շատ անգամ ճիշտ չի հասկացվում, ու հարկավոր է, գիտակցել, որ միջավայրում դրսևորել՞
Դևիդը ճիշտ էլ նկարագրեց իրավիճակը: Մի բան վստահ կարող եմ ասել, ճամբարի ընթացքում հասցրել եմ շատ լավ ճանաչել Դևիդին և պատրաստ եմ ամեն տեղ պայքարել նրա անվան և արդարության համար:
Բան չունեմ ասելու, շատ դեպքերում անում է հումորներ, որոնք տեղին չեն, բայց համաձայնեք, որ ամեն մի կոնֆլիկտ կապված նրա հետ գալիս է մարդկանց հումորի զգացումի պակասից:
իմ կարծիքով Էկո ակումբը ճամբարում հադնես է եկել շատ ակտիվ, մասնավորապես իր աշխատաքով: Մենք ճամփորդել ենք ձեռք ենք բերել չանաչողություն, ինչպես նաև ուսւոմնասիրել ենք Արցախը: Ունենք մի քնաի ֆիլմեր, քրոնիկոններ, և իհարկե բազմակի նյութեր գրված կայքում, որոնք վերաբերվում են Արցախին: ԲԱցի սրանից էկոն շատ ակտիվ է, և կարելի է ասել շրջապատի սիրտն է
Լավ, երեխեք ջան, դուք գնահատեղիք ձեր թերությունները, անձնային, ամեն բան պարզ է, ու կարծում եմ, որ մյուս անգամ, ավելի պակաս ըմբոստ կլինեք: Հիմա կխնդրեի խոսեիք ճամբարի դրական կողմերից, ինչքանո՞վ էր ուսումնական, ի՞նչ տվեց ձեզ այս հավաքը:
Ճամբարը իրար ու ինքներս մեզ ճանաչելու շատ լավ առիթ էր:Համենայնդեպս բացասական կողմերը կարողացանք քողարկել մեր աշխատանքով ու կազմակերպվածությամբ:
Ճամբարը ինձ համար ուսւոմնական էր նրանով, որ կարողացա պարզել Արցախի բնական միջավայրը, պարզեցի որ այն ունի ջրի խնդիր, փորձեցի համեմատականներ տանել Արցախի և հայաստանի մեջ, որը կարող եք տեսնել կայքում: Ճամբարի լավագույն հատկանիշը իհարկե այն էր, որ ավելի լավ ճանաչեցինք միմյանց և փորձեցիքն ըմբռնել բոլորի բբնավորության գծերը
Ընկեր Մարթա ջան հիշու՞մ եք առաջին անգամ երբ ոտքով անտառի միջոց Վանքից իջնում էինք դպրոց, օրինակ հենց այդ օրը ես վերևից տեսա ամբողջ Վանք գյուղը և խորտակվեցի նրա գեղեցկության մեջ, դա մեկ:
Հետո ինձ համար հատկանշական էր մեր ակումբի երկու ճանապարհորդությունները դեպի Ստեփանակերտ, որտեղ հանդիպեցի նաև հարազատներիս (շնորհակալ եմ շատ, ընկեր Մարթա) և դեպի Ծովին քար, որտեղ վերջին անգամ եղել էի տարիներ անց, բայց այս անգամվա այցը հատկանշական էր նրանով, որ կողքիս էին ընկերներս:
Ուսումնական տեսանկյունից ասեմ, որ նախագիծ եմ պատրաստում Արցախում էկոտուրիզմի զարգացման մասին: Նյութը շուտով կլինի կայքում:
Կարծում եմ, կարևոր է, որ Ծաղկունքի դպրոցի հետ ենք համագորխակցելու, համատեղ դասը, որը վարեցի ես, ցույց տվեց, որ միմյանցից սովորոելու շատ բաներ ունենք:
Իսկապես Ծաղկունքի ակտիվությունը ինձ էլ գրավեց, տղաներն ու իրեն ուսուցիչը շատ հետաքրքրվեցին Էկոտուրով, այ դա ձեռքբերումներից մեկն է:
Արդեն ասելիք երևի չունեմ, մյուսները ամեն ինչ ասեցին թե Դևիդի, թե ընդհանուր ճամբարի մասին: Միայն ասեմ, որ ընկեր Մարթան չսխալվեց, որ Դևիդին թույլ տվեց գալ Գանձասար:
Ուրախ եմ որ մասնակցեցի ճամբարին:
Հիմա արդեն մնում է այցելենք Ծաղկունք և էլ ավելի ընդլայնենք մեր կապերը: Կարծում եմ հաջողված քննարկում էր:
Ապրեք, որ մասնակցեցիք, որ իրատես եք, որ կարողանում եք իրավիճակը ճիշտ գնահատել ու համոզված եմ, որ դեռ նորանոր հետաքրքիր ճամփորդություններ ենք ունենալու: Բարի գիշեր:
Ինձ համար ուսումնական էին մեր արշավները, ես ամբողջ ճանապարհին նկարում էի, ուզում է ամեն ինչ ֆիքսել, շատ սիրուն էր է Աշնանային Արցախը
Post a Comment